Рейтинг@Mail.ru
USD
383.74
EUR
450.05
RUB
4.9299
GEL
141.25
2025 թ. հուլիսի 13, կիրակի
եղանակը
Երևանում
+36

Փաշինյան. այսօրվա դրութամբ մեր հաստատված զոհերի թիվը 135 է

16.09.2022, 11:08
Ունենք նաև բազմաթիվ վիրավորներ
Փաշինյան. այսօրվա դրութամբ մեր հաստատված զոհերի թիվը 135 է
ԵՐԵՎԱՆ, 16 սեպտեմբերի./ԱՌԿԱ/. Այսօրվա դրութամբ մեր հաստատված զոհերի թիվը 135 է, բայց, ցավոք, մենք գիտենք, որ այս թիվը դեռևս վերջնական չէ։ Ունենք նաև բազմաթիվ վիրավորներ։

Այս մասին այսօր կառավարության նիստի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն իր հերթին նշեց, որ սահմանին օպերատիվ իրավիճակն այս պահին գնահատվում է հարաբերական հանգիստ։

«Երեկ գիշերվա ընթացքում հրադադարի ռեժիմը պահպանվել է։ ԶՈւ–ն շարունակում է կատարել իր առջև դրված խնդիրը», – ասաց Պապիկյանը։–0–