Рейтинг@Mail.ru
USD
381.14
EUR
444.68
RUB
4.9377
GEL
141.15
2025 թ. դեկտեմբերի 5, ուրբաթ
եղանակը
Երևանում
+1

Փաշինյան. «Եթե Դավիթ Տոնոյանն այլ հայտարարություն աներ, ես նրան կազատեի նախարարի պաշտոնից»

02.04.2019, 13:05
«Եթե Դավիթ Տոնոյանն այլ հայտարարություն աներ, ես նրան կազատեի նախարարի պաշտոնից». Փաշինյան:
Փաշինյան. «Եթե Դավիթ Տոնոյանն այլ հայտարարություն աներ, ես նրան կազատեի նախարարի պաշտոնից»

ԵՐԵՎԱՆ, 2 մարտի./ԱՌԿԱ/. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մեկնաբանել է պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի աղմկահարույց հայտարարությունը։

Մարտի 30–ին Տոնոյանը Նյու Յորքում հայ համայնքի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ փոխել է «տարածքներ` խաղաղության դիմաց» բանաձևը «նոր պատերազմ` նոր տարածքների դիմաց» բանաձևով։

«Եթե Դավիթ Տոնոյանն այլ հայտարարություն աներ, ես նրան կազատեի պաշտպանության նախարարի պաշտոնից: Պաշտպանության նախարարն ասել է՝ եթե հանկարծ պատերազմ լինի, մեր ձգտումը լինելու է  հաղթելն այդ պատերազմում, եթե հանկարծ պաշտպանության նախարարն այլ բան մտածի, ինքը պետք է պաշտպանության նախարար չաշխատի: Սա որևէ կերպ ստվեր չի գցում կարգավորման խաղաղ գործընթացի վրա, ընդհակառակը՝ շեշտում է խաղաղ կարգավորման գործընթացի կարևորությունը», – նշել է ՀՀ վարչապետը։

Հարցին էլ՝ այսինքն համաձայնեցվա՞ծ էր Տոնոյանի խոսքն իր հետ, վարչապետը պատասխանել է. «Պաշտպանության նախարարը գործում է վարչապետի ղեկավարման և ենթակայության ներքո»:–0–