Рейтинг@Mail.ru
USD
382.54
EUR
441.83
RUB
4.7262
GEL
141.43
2025 թ. նոյեմբերի 9, կիրակի
եղանակը
Երևանում
+12

Փաշինյան. մեր ակնկալիքն այն է, որ ՌԴ–ն ավելի գործուն քայլեր կձեռնարկի՝ տարածաշրջանում Ադրբեջանի և Թուրքիայի այս հարձակվողական գործողությունները կասեցնելու համար

17.10.2020, 00:37
Փաշինյանն ասել է` մեր ակնկալիքն այն է, որ ՌԴ–ն ավելի գործուն քայլեր կձեռնարկի՝ տարածաշրջանում Ադրբեջանի և Թուրքիայի այս հարձակվողական գործողությունները կասեցնելու համար
Փաշինյան. մեր ակնկալիքն այն է, որ ՌԴ–ն ավելի գործուն քայլեր կձեռնարկի՝ տարածաշրջանում Ադրբեջանի և Թուրքիայի այս հարձակվողական գործողությունները կասեցնելու համար

ԵՐԵՎԱՆ, 17 հոկտեմբերի./ԱՌԿԱ/. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Libération ֆրանսիական թերթին տված հարցազրույցում նշել է, որ թե ինչ է ակնկալում Ռուսաստանից և Ֆրանսիայից ղարաբաղյան հակամարտության համատեքստում։ 

«Ռուսաստանը Հայաստանի ռազմավարական գործընկերն է և նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկիր: Մեր ակնկալիքն այն է, որ Ռուսաստանն ավելի գործուն և կոնկրետ քայլեր կձեռնարկի՝ տարածաշրջանում Ադրբեջանի և Թուրքիայի այս հարձակվողական գործողությունները կասեցնելու համար: Եվ, կարծում եմ, այդ ջանքերում ԵԱՀԿ Մինսկի խմբի մյուս համանախագահները և ընդհանրապես միջազգային հանրությունը պետք է օգնեն նրան», – նշել է ՀՀ վարչապետը։

Փաշինյանն ասել է, որ  մոտավորապես նույնն է ակնկալում Ֆրանսիայից:

«Բայց քանի որ մեր տարածաշրջանում Ռուսաստանի գործիքներն ավելի հասանելի են, կարծում եմ, որ Ֆրանսիան պետք է աջակցի և քաջալերի Ռուսաստանին այդ ջանքերում», – ընդգծել է Փաշինյանը։–0–