Рейтинг@Mail.ru
USD
391.56
EUR
428.21
RUB
4.7705
GEL
140.68
2025 թ. մարտի 19, չորեքշաբթի
եղանակը
Երևանում
+11

Փաշինյան. ուզում եմ վերահաստատել, որ ՀՀ–ն լիարժեք ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը (ՎԻԴԵՈ)

18.04.2023, 12:59
Նա հայտարարել է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագիրն իրատեսական կդառնա, եթե երկու երկրները միմյանց տարածքային ամբողջականությունը ճանաչեն. ՎԻԴԵՈ
Փաշինյան. ուզում եմ վերահաստատել, որ ՀՀ–ն լիարժեք ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը (ՎԻԴԵՈ)
ԵՐԵՎԱՆ, 18 ապրիլի./ԱՌԿԱ/. Ուզում եմ վերահաստատել, որ Հայաստանի Հանրապետությունը լիարժեք ճանաչում է Ադրբեջանի ամբողջականությունը։ Այս մասին հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ԱԺ–ում։

«Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագիրն իրատեսական կդառնա, եթե երկու երկրները հստակ, առանց երկիմաստությունների և որոգայթների, միմյանց տարածքային ամբողջականությունը ճանաչեն և պարտավորվեն այսօր և երբևէ միմյանց տարածքային պահանջներ չներկայացնել», – ասաց Փաշինյանը։

Նա հայտարարեց, որ այս մասին պայմանավորվել է Ադրբեջանի նախագահի հետ Պրահայում և Սոչիում կայացած հանդիպումների ժամանակ։

«Այսուհանդերձ, թե Երևանից, թե Բաքվից հնչում են պաշտոնական հայտարարություններ, որոնցով դիմացի կողմը մեղադրվում է պայմանավորվածությունները չպահելու մեջ։ Ուզում եմ վերահաստատել, որ Հայաստանի Հանրապետությունը լիարժեք ճանաչում է Ադրբեջանի ամբողջականությունը և ակնկալում ենք, որ Ադրբեջանը նույնը կանի` հայկական ԽՍՀ ամբողջ տարածքը ճանաչելով որպես Հայաստանի Հանրապետություն», – ասաց նա։

Փաշինյանը նաև ավելացրեց, որ Ադրբեջանի այն պնդումները, թե խաղաղության պայմանագրի բանակցությունների ընթացքում Հայաստանը հրաժարվել է կամ հրաժարվում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը ճանաչել ամբողջությամբ, իրականությանը չի համապատասխանում։

«Մենք ինքներս ենք առաջարկել, որպեսզի պայմանագրին կցվեն հայկական և ադրբեջանական ԽՍՀ–ների` ԽՍՀՄ–ի կողմից պատրաստված քարտեզները` որպես երկու երկրների տարածքային ամբողջականության հիմք», – ասաց նա։–0–