Փաշինյանն ու Մեդվեդևը համագործակցության հարցեր են քննարկել
29.01.2019,
18:27
Փաշինյանն ու Մեդվեդևը հեռախոսազրույց են ունեցել։
ԵՐԵՎԱՆ, 29 հունվարի./ԱՌԿԱ/. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի Դաշնության կառավարության ղեկավար Դմիտրի Մեդվեդևի հետ, հաղորդում է վարչապետի մամուլի ծառայությունը։
«Զրուցակիցները քննարկել են Եվրասիական տնտեսական միության և երկկողմ հարաբերությունների շրջանակներում համագործակցությանը վերաբերող մի շարք հարցեր», – նշվում է հաղորդագրության մեջ:–0–