Рейтинг@Mail.ru
USD
382.12
EUR
443.79
RUB
4.7327
GEL
141.24
2025 թ. նոյեմբերի 15, շաբաթ
եղանակը
Երևանում
+10

Փաշինյանը ԶՈւ ԳՇ պետ Օնիկ Գասպարյանին պաշտոնից ազատելու միջնորդությունը կրկին ուղարկել է ՀՀ նախագահին

27.02.2021, 23:05

ԵՐԵՎԱՆ, 27 փետրվարի./ԱՌԿԱ/. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ԶՈւ ԳՇ պետ Օնիկ Գասպարյանին պաշտոնից ազատելու միջնորդությունը կրկին ուղարկել է ՀՀ նախագահին։

Հիշեցնենք, որ այսօր ՀՀ նախագահը չի ստորագրել վարչապետի միջնորդությունն ու առարկություններով հետ է ուղարկել։

«Սիրելի հայրենակիցներ. Հանրապետության նախագահը որոշեց ՀՀ ԶՈւ Գլխավոր շտաբի պետին պաշտոնանկ անելու հրամանագրի նախագիծը առարկություններով ետ ուղարկել վարչապետի աշխատակազմ: Այս որոշումը ամենեւին չի նպաստում ստեղծված իրավիճակի հանգուցալուծմանը: Ես սահմանված կարգով ԳՇ պետին պաշտոնանկ անելու միջնորդությունը կրկին ուղարկում եմ Հանրապետության նախագահին՝ ակնկալելով, որ այն սահմանված կարգով կստորագրվի: Մնացածը՝ ինչպես նախօրեին պայմանավորվեցինք Հանրապետության հրապարակում», – գրել է ՀՀ վարչապետը Facebook–յան իր էջում:–0–