Рейтинг@Mail.ru
USD
382.52
EUR
442.73
RUB
4.7114
GEL
141.52
2025 թ. նոյեմբերի 12, չորեքշաբթի
եղանակը
Երևանում
+1

Փաշինյանը հայտնել է, որ ՌԴ նախագահի հետ չի քննարկել Ռուսաստանի հնարավոր ռազմական միջամտությունը ղարաբաղյան հակամարտության մեջ

30.09.2020, 11:07
Փաշինյանի խոսքով, Հայաստանն ուզում է որակապես նոր հարաբերություններ կառուցել Ռուսաստանի հետ
Փաշինյանը հայտնել է, որ ՌԴ նախագահի հետ չի քննարկել Ռուսաստանի հնարավոր ռազմական միջամտությունը ղարաբաղյան հակամարտության մեջ

ԵՐԵՎԱՆ, 30 սեպտեմբերի./ԱՌԿԱ/. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ Պուտինի հետ չի քննարկել ՌԴ–ի հնարավոր ռազմական միջամտությունը ղարաբաղյան հակամարտության մեջ, հաղորդում է ՏԱՍՍ–ը։

«ՌԴ նախագահի հետ չենք քննարկել Ռուսաստանի հնարավոր ռազմական միջամտությունը ղարաբաղյան հակամարտության մեջ։ Մենք նաև հիմա չունենք ռուսական 102–րդ ռազմաբազայի ներուժի կիրառման կարիքը, սակայն նման անհրաժեշտության դեպքում կան բոլոր իրավաբանական հիմքերը», – նշել է նա։

Փաշինյանի խոսքով, Հայաստանն ուզում է որակապես նոր հարաբերություններ կառուցել Ռուսաստանի հետ։

Արցախում իրավիճակի սրացման մասին

Սեպտեմբերի 27–ին ժամը 07։10–ին Ադրբեջանի ԶՈւ–ն լայնածավալ գործողություններ է սկսել Արցախի շփման գծի ողջ երկայնքով։ Հայաստանի և Արցախի ՊՆ–ների հաղորդմամբ, հակառակորդը սկսել է օդային և հրթիռային հարձակումներ, սակայն հետ է ամղվել մի քանի ուղղություններով։

Ադրբեջանական կողմը կրել է կենդանի ուժի մեծաքանակ կորուստներ, կորցրել է նաև մեծ քանակի տեխնիկա։

Արցախի և Հայաստանի ՊՆ–ների հաղորդմամբ, հայկական կողմից զոհվել է 80 զինծառայող։ Վիրավորվել է մոտ 200 զինծառայող։

Նշենք, որ Ադրբեջանի ԶՈւ–ն գնդակոծում է նաև խաղաղ բնակավայրերը, այդ թվում` Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտը։

Արցախում և Հայաստանում հայտարարվել է ռազմական դրություն և համընդհանուր զորահավաք։–0–