Рейтинг@Mail.ru
USD
383.74
EUR
450.05
RUB
4.9299
GEL
141.25
2025 թ. հուլիսի 13, կիրակի
եղանակը
Երևանում
+36

Պատասխանատվությունն ամբողջությամբ կընկնի Ադրբեջանի և ռուս խաղաղապահների վրա.Փաշինյանը՝ ԼՂ հայության ճակատագրի մասին

24.09.2023, 12:59
Ի հեճուկս 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության՝ ԼՂ-ի հայությունը այսօր էլ էթնիկ զտումների վտանգի առաջ է, հայտարարեց ՀՀ վարչապետ Նիլոլ Փաշինյանն այսօր ժողովրդին ուղղված իր ուղերձում
Պատասխանատվությունն ամբողջությամբ կընկնի Ադրբեջանի և ռուս խաղաղապահների վրա.Փաշինյանը՝ ԼՂ հայության ճակատագրի մասին
ԵՐԵՎԱՆ, 24 սեպտեմբերի./ԱՌԿԱ/. Ի հեճուկս 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության՝ ԼՂ-ի հայությունը այսօր էլ էթնիկ զտումների վտանգի առաջ է, հայտարարեց ՀՀ վարչապետ Նիլոլ Փաշինյանն այսօր ժողովրդին ուղղված իր ուղերձում:

Նա նշեց, որ վերջին օրերին ԼՂ հումանիտար բեռների մուտք է տեղի ունեցել, բայց դա իրադրությունը չի փոխում:

«Եթե ԼՂ հայերի՝ իրենց տներում ապրելու իրական պայմաններ և էթնիկ զտումներից պաշտպանության գործուն մեխանիզմներ չստեղծվեն, հավանականությունը, որ ԼՂ-ի հայերը իրենց կյանքն ու ինքնությունը փրկելու միակ միջոց կտեսնեն հեռացումը իրենց հայրենիքից, չափազանց մեծանում է: Իրադարձությունների նման զարգացման պատասխանատվությունն ամբողջությամբ կընկնի էթնիկ զտումների քաղաքականությունը որդեգրած Ադրբեջանի և ԼՂ-ում ՌԴ խաղաղապահ զորախմբի վրա», - հայտարարեց Փաշինյանը:-0-