ՌԴ ԱԳՆ. Ռուսաստանը ողջունում է քաղաքական կապերը Երևանի և Բաքվի միջև
ԵՐԵՎԱՆ, 31 հունվարի./ԱՌԿԱ/. Ռուսաստանը ողջունում է քաղաքական կապերը, որոնք տեղի են ունեցել վերջին շրջանում Երևանի և Բաքվի միջև տարբեր մակարդակներում, հինգշաբթի ճեպազրույցի ժամանակ հայտարարեց ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
Հունվարի 22–ին Դավոսում տեղի ունեցավ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի երրորդ ոչ պաշտոնական հանդիպումը, որը տևել է մոտ մեկուկես ժամ։ Փաշինյանը նշել է, որ բանակցությունների բովանդակությունը կապված էր բանակցային գործընթացի պատմության հետ, քննարկվել են նաև բանակցային գործընթացի կարգավորման հնարավորությունները։
ԵԱՀԿ ՄԽ համանախագահներ Իգոր Պոպովը (ՌԴ), Ստեֆան Վիսկոնտին (Ֆրանսիա) և Էնդրյու Շոֆերը (ԱՄՆ) հունվարի 16–ին Փարիզում կազմակերպել էին Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Զոհրաբ Մնացականյանի և Էլմար Մամեդյարովի հանդիպումը։
«Մենք լսել ենք այն կառուցողական գնահատականները, որոնք տվել են մայրաքաղաքներն այդ կապակցությամբ և կարծում ենք, որ դա առաջ ընթանալու ճիշտ ճանապարհ է», – ասել է Զախարովան։
Նա նաև նշել է, որ ռուսական կողմը բարեխղճորեն և որակյալ կատարում է միջնորդի իր գործառույթները։–0–