ՌԴ ԱԳՆ–ն մեկնաբանել է Ալիևի հայտարարությունը Լաչինի միջանցքի մասին
20.01.2022,
11:41
Ալիևը հայտարարել է, որ Լաչինի միջանացքը գտնվում է Ադրբեջանի վերահսկողության տակ
ԵՐԵՎԱՆ, 20 հունվարի./ԱՌԿԱ/. ՌԴ ԱԳՆ–ն մեկնաբանել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հայտարարությունը Լաչինի միջանցքի մասին։
Ալիևը ադրբեջանական հեռուստաալիքներին տված հարցազրույցում, գնահատելով Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների աշխատանքը, հայտարարել է, որ ռուս խաղաղապահների գործունեության մեջ բազմաթիվ նյարդայացնող պահեր կան՝ չնայած նրանց դրական գործառույթներին: Նա հայտարարել է, որ Լաչինի միջանացքը գտնվում է Ադրբեջանի վերահսկողության տակ, որը «կարող է այնտեղ կանգնեցնել ցանկացած մեքենա, և ոչ մեկ ոչինչ չի կարող ասել»։

«Առավոտ» պարբերականը դիմել է ՌԴ ԱԳՆ–ին` մեկնաբանություն ստանալու համար։
ՌԴ ԱԳՆ–ից հիշեցրել են, որ ռուս խաղաղապահ զորամիավորումը տեղակայված է շփման գծի երկայնքով և Լաչինի միջանցքում՝ համաձայն Ադրբեջանի, Հայաստանի և Ռուսաստանի առաջնորդների կողմից 2020թ. նոյեմբերի 9-ին ստորագրված Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում կրակի և բոլոր տեսակի ռազմական գործողությունների դադարեցման մասին հայտարարության:
«Համաձայն տվյալ Համաձայնագրի 6-րդ կետի՝ Լաչինի միջանցքը գտնվում է ռուս խաղաղապահների վերահսկողության տակ: Ադրբեջանը երաշխավորում է Լաչինի միջանցքով երկու ուղղություններով քաղաքացիների, տրանսպորտային միջոցների և բեռների տեղաշարժի անվտանգությունը: Ռուս խաղաղապահ զորամիավորման հրամանատարությունը սահմանել է այդ թվում օտարերկրյա քաղաքացիներ և միջազգային կազմակերպությունների՝ խաղաղապահ գործողության իրականացման գոտի այցելությունների կարգը, որը լավ հայտնի է ադրբեջանական և հայկական կողմերին: Մասնավորապես, նախատեսված է խելամիտ ժամկետներում և պատշաճ կերպով ծանուցել ռուս խաղաղապահներին այդպիսի այցելությունների մասին», – ասվում է ՌԴ ԱԳՆ–ի մեկնաբանության մեջ։–0–