Рейтинг@Mail.ru
USD
381.55
EUR
444.54
RUB
4.9785
GEL
141.33
2025 թ. դեկտեմբերի 9, երեքշաբթի
եղանակը
Երևանում
+3

Ռոբերտ Քոչարյանը կկալանավորվի

25.06.2019, 16:22
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը կկալանավորվի։
Ռոբերտ Քոչարյանը կկալանավորվի

ԵՐԵՎԱՆ, 25 հունիսի./ԱՌԿԱ/. ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը կկալանավորվի։

Նման որոշում է հրապարակել ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Արմեն Համլետի Դանիելյանը՝ բավարարելով դատախազության և տուժող կողմի ներկայացրած բողոքը:

Դատախազությունն ու տուժող կողմը բողոքներ էին ներկայացրել Քոչարյանի խափանման միջոց կալանավորումը Արցախի նախկին և ներկա նախագահների անձնական երաշխավորությամբ փոխելու առաջին ատյանի դատարանի որոշումների դեմ:

Հիշեցնենք, որ Քոչարյանն ազատվել էր կալանքից մայիսի 18–ին Արցախի Հանրապետության ներկա և նախկին նախագահներ Բակո Սահակյանի ու Արկադի Ղուկասյանի անձնական երաշխավորությամբ։

Դատավորի խոսքով, Արցախի երկու նախագահների կողմից վճարված գրավը պետք է վերադարձվի։ 

Դատախազությունն ու տուժող կողմը դատարանից խնդրել էին ամբողջությամբ բեկանել առաջին ատյանի դատարանի որոշումը, կայացնել նոր դատական ակտ և մեղադրյալ Քոչարյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրել կալանավորումը:–0–