Ուկրաինական իրադարձությունները կարող են ուսանելի լինել Հայաստանի և Ադրբեջանի հակամարտության համար. Ուորլիք
17.03.2014,
17:40
ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը կարծում է, որ ուկրաինական իրադարձությունները կարող են ուսանելի լինել Հայաստանի և Ադրբեջանի հակամարտության համար։
ԵՐԵՎԱՆ, 17 մարտի. /ԱՌԿԱ/. ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը կարծում է, որ ուկրաինական իրադարձությունները կարող են ուսանելի լինել Հայաստանի և Ադրբեջանի հակամարտության համար։
«Մենք պետք է նայենք, թե ինչ դաս կարելի է քաղել Ուկրաինայի իրադարձություններից Հայաստանի և Ադրբեջանի հակամարտության կարգավորման գործում»,– գրել է Ուորլիքը Twitter–ի իր միկրոբլոգում։
Նա նշել է նաև, որ թեև Միացյալ Նահանգները բացասական գնահատական է տալիս Ուկրաինայում Ռուսաստանի գործողություններին, ԱՄՆ–ն և ՌԴ–ն կկարողանան համատեղ աշխատել Լեռնային Ղարաբաղում խաղաղության հաստատման ուղղությամբ։
«Չնայած ԱՄՆ–ն չի կարողանում հաշտվել Ռուսաստանի գործողությունների հետ Ուկրաինայում, այնուամենայնիվ, գորյություն ունեն ոլորտներ, որտեղ նրանք կարող են շարունակել համատեղ աշխատանքը` դա Լեռնային Ղարաբաղում խաղաղության հաստատումն է»,– ընդգծեց դիվանագետը։
Ղարաբաղյան հակամարտությունը սկսվել է 1988 թվականին, երբ գերազանցապես հայերով բնակեցված Լեռնային Ղարաբաղը հայտարարեց Ադրբեջանի կազմից դուրս գալու մասին: 1991թ. դեկտեմբերի 10-ին Լեռնային Ղարաբաղում հանրաքվե անցկացվեց, որի ժամանակ մասնակիցների 99,89 տոկոսը քվեարկեց Ադրբեջանից լիովին անկախանալու օգտին:
Դրան հետևեցին Ադրբեջանի ձեռնարկած լայնածավալ ռազմական գործողությունները, որոնք հանգեցրին նրան, որ նրանք կորցրեցին վերահսկողությունը ոչ միայն Լեռնային Ղարաբաղի, այլև հարակից յոթ շրջանների նկատմամբ:
1994թ. մայիսի 12-ին զինադադարի վերաբերյալ եռակողմ համաձայնագրի կնքումից հետո հակամարտության գոտում դադարեցին ռազմական գործողությունները, որոնց արդյունքում երկու կողմից էլ եղավ շուրջ 25-30 հազար զոհ և մոտ մեկ միլիոն մարդ ստիպված լքեց բնօրրանը:
Հրադադարի ռեժիմ հաստատելու վերաբերյալ համաձայնագիրը մինչև այսօր ուժի մեջ է: 1992 թվականից ի վեր հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ բանակցություններ են տարվում ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, որի համանախագահներն են ԱՄՆ-ն, Ռուսաստանը և Ֆրանսիան: -0-