Рейтинг@Mail.ru
USD
382.48
EUR
440.27
RUB
4.7307
GEL
141.4
2025 թ. նոյեմբերի 7, ուրբաթ
եղանակը
Երևանում
+8

Վարչապետը որոշում է ստորագրել. ստեղծվել է Երասխ-Ադրբեջան երկաթուղու վերականգնման աշխատանքային խումբ

14.01.2022, 22:20
Հաստատվել է աշխատանքային խումբ, որը բաղկացած է 10 հոգուց, աշխատանքային խմբի ղեկավար է նշանակվել վարչապետի խորհրդական Արտաշես Թումանյանը
Վարչապետը որոշում է ստորագրել. ստեղծվել է  Երասխ-Ադրբեջան երկաթուղու վերականգնման աշխատանքային խումբ

ԵՐԵՎԱՆ, 14 հունվարի./ԱՌԿԱ/. Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ, ստեղծվել է աշխատանքային խումբ Հայաստանի Հանրապետության երկաթուղու Երասխ –Ադրբեջանի Հանրապետության սահման և Մեղրիի հատվածների վերականգնման ծրագրի աշխատանքների արդյունավետ իրականացման նպատակով: Համապատասխան որոշումը հրապարակվել է կառավարության կայքում:

Ըստ որոշման, հաստատվել է աշխատանքային խումբ, որը բաղկացած է 10 հոգուց, աշխատանքային խմբի ղեկավար է նշանակվել վարչապետի խորհրդական Արտաշես Թումանյանը:

Աշխատանքային խմբի ղեկավարին հանձնարարվել է եռամսյա պարբերականությամբ Հայաստանի Հանրապետության վարչապետին ներկայացնել տեղեկատվություն աշխատանքային խմբի կատարած աշխատանքների վերաբերյալ:

Վարչապետի մեկ այլ որոշմամբ, Թումանյանը հունվարի 14-17-ը գործուղվել է Մեղրի:-0-