Рейтинг@Mail.ru
USD
381.66
EUR
444.4
RUB
4.9734
GEL
141.59
2025 թ. դեկտեմբերի 10, չորեքշաբթի
եղանակը
Երևանում
+4

Վրաստանի նախագահն առաջին անգամ կայցելի Հայաստան

01.03.2019, 19:12
Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին մարտին կայցելի Հայաստան։
Վրաստանի նախագահն առաջին անգամ կայցելի Հայաստան

ԵՐԵՎԱՆ, 1 մարտի./ԱՌԿԱ/. Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին մարտին կայցելի Հայաստան, «Նովոստի–Արմենիա» գործակալությանը հաղորդել են ՀՀ–ում Վրաստանի դեսպանատնից։

«Նախագահ Զուրաբիշվիլին մարտին կայցելի Հայաստան, սակայն այցի կոնկրետ ժամկետներն ու կարգավիճակը դեռ որոշված չեն», – նշել են դեսպանատնից։

Նշենք, որ սա Զուրաբիշվիլիի առաջին այցն է Հայաստան նախագահի կարգավիճակում 2018թ.–ի հոկտեմբերի 28–ին այդ պաշտոնում նրա ընտրվելուց հետո։–0–