Рейтинг@Mail.ru
USD
381.55
EUR
444.54
RUB
4.9785
GEL
141.33
2025 թ. դեկտեմբերի 9, երեքշաբթի
եղանակը
Երևանում
+3

ԶԼՄ. ԱՄՆ Կոնգրեսը հաստատել է ՀՀ–ին հավելյալ 40 մլն դոլարի տրամադրումը

20.06.2019, 12:01
ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը հաստատել է Հայաստանին 40 մլն դոլարի հավելյալ աջակցություն տրամադրելու` կոնգրեսական Ջեքի Շփեյերի նախաձեռնությունը։
ԶԼՄ. ԱՄՆ Կոնգրեսը հաստատել է ՀՀ–ին հավելյալ 40 մլն դոլարի տրամադրումը

ԵՐԵՎԱՆ, 20 հունիսի./ԱՌԿԱ/. ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը հաստատել է Հայաստանին 40 մլն դոլարի հավելյալ աջակցություն տրամադրելու` կոնգրեսական Ջեքի Շփեյերի նախաձեռնությունը, գրում է «Հայկական ժամանակ» թերթը։

Նախագծին կողմ է քվեարկել 268, դեմ` 152 կոնգրեսական։

«Կոնգրեսի կողմից այս նախաձեռնության հաստատումը հայերին հզոր ազդանշան է տալիս, որ ԱՄՆ–ն ճանաչում է նրանց ոգեշնչող ժողովրդավարական առաջընթացը», – նշել է Շփեյերը։

Ավելի վաղ Շփեյերը հայտարարել է, որ չնայած 2020 ֆինանսական տարում Հայաստանի ժողովրդավարական բարեփոխումներին աջակցելու նպատակով 60 մլն դոլար տրամադրելու որոշմանը, անհրաժեշտ է հատկացնել ավելի մեծ միջոցներ։–0–