«Օրինաց երկիր» խմբակցության պատգամավոր Խաչիկ Հարությունյանը հրաժարվել է մանդատից

«Օրինաց երկիր» խմբակցության պատգամավոր Խաչիկ Հարությունյանը հրաժարվել է մանդատից

ԵՐԵՎԱՆ, 13 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. «Օրինաց երկիր» խմբակցության պատգամավոր Խաչիկ Հարությունյանը հրաժարվել է մանդատից, չորեքշաբթի կայացած նիստի ընթացքում հայտնեց խորհրդարանի խոսնակ Հովիկ Աբրահամյանը։

Ըստ նրա, Հարությունյանը պատգամավորական մանդատից հրաժարվել է այլ աշխատանքի անցնելու պատճառով, հաղորդում է «Նովոստի–Արմենիա» գործակալությունը։

Ինչպես լրագրողներին տեղեկացրեց «Օրինաց երկիր» խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը, մանդատից հրաժարվելը կապված է ներկուսակցական տարաձայնությունների հետ։ Ըստ նրա, Հարությունյանը Երևանում ՀԱՊԿ Ակադեմիայի ռեկտոր կնշանակվի։

ՀՀ ԱԺ կանոնակարգի համաձայն, պատգամավորը հրաժարականի մասին իր գրավոր դիմումը անձամբ ներկայացնում է Ազգային ժողովի նախագահին, որն այն հրապարակում է Ազգային ժողովի առաջիկա նիստում։  Եթե հրաժարականի հրապարակումից հետո՝ 15 օրվա ընթացքում, պատգամավորը գրավոր դիմումով հետ է վերցնում հրաժարականի մասին իր դիմումը, ապա Ազգային ժողովի նախագահն առաջիկա նիստում Ազգային ժողովին տեղեկացնում է այդ մասին։ Եթե հետ չի վերցնում հրաժարականի մասին իր դիմումը, ապա նրա լիազորությունների դադարման մասին կազմվում է արձանագրություն, որն ստորագրում է Ազգային ժողովի նախագահը եւ հնգօրյա ժամկետում ուղարկում Կենտրոնական ընտրական հանձնաժողով։

Խաչիկ Հարությունյանը 2012թ.–ի մայիսի 6–ին ընտրվեց ԱԺ պատգամավոր` համամասնական ընտրական համակարգով։ «Օրինաց երկիր» կուսակցությունը ներկայացնող պատգամավոր էր նաև նախորդ գումարման խորհրդարանում (2008–2012թթ.)։ «Օրինաց երկիր» կուսակցության քաղխորհրդի անդամ է։ –0–

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում

17:07 13.11.2013




 
Մականուն:
Գաղտնաբառ:

Գրանցվել
Եթե դուք ցանկանում եք նոր կայքը, խնդրում ենք լրացնել գրանցման ձեւը:

Մուտքագրեք կայքում կարող եք օգտագործել Ձեր հաշիվը ցանկացած է հետեւյալ ծառայությունները:

×