Հարավային Կովկասի խնդիրների լուծումը պահանջում է Ռուսաստանի, Իրանի և Թուրքիայի ներգրավվածությունը. իրանցի փորձագետ
18.12.2013,
13:10
Հարավային Կովկասը տարածաշրջանի երեք երկրների` Ռուսաստանի, Իրանի և Թուրքիայի խորը ներգրավվածության և համագործակցության կարիքն ունի, կարծում է Մերձավոր Արևելքի ռազմավարական հետազոտությունների ինստիտուտի (Իրան) տնօրեն Քայհան Բարզեգարը (Kayhan Barzegar)։
ԵՐԵՎԱՆ, 18 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. Հարավային Կովկասը տարածաշրջանի երեք երկրների` Ռուսաստանի, Իրանի և Թուրքիայի խորը ներգրավվածության և համագործակցության կարիքն ունի, կարծում է Մերձավոր Արևելքի ռազմավարական հետազոտությունների ինստիտուտի (Իրան) տնօրեն Քայհան Բարզեգարը (Kayhan Barzegar)։
«Այս ամենը կարող է հանգեցնել Միջին Արևելքի և Հարավային Կովկասի տարածաշրջանում բազմաթիվ առանցքային խնդիրների լուծմանը», – ասաց նա չորեքշաբթի Երևանում «Անվտանգությունը և համագործակցությունը Հարավային Կովկասում» միջազգային համաժողովի ժամանակ, հաղորդում է «Նովոստի–Արմենիա» գործակալությունը։
Միաժամանակ Բարզեգարը նշել է, որ չի կարելի անտեսել նաև արտաքին հեղինակների` ԱՄՆ–ի, ԵՄ–ի և դրանց դաշնակիցների, մասնավորապես` Սաուդիան Արաբիայի ազդեցությունը։
Միաժամանակ Ռազմավարական հետազոտությունների կենտրոնի միջազգային կազմակերպությունների բաժնի (Թեհրան) տնօրեն Սեյեդ Ալի Թաբաթաբաիի (Seyed Ali Tabatabaee) խոսքերով` հիմնական արտաքին քաղաքական դերակատարների հետ հարցերի լուծումից հետո Իրանը էականորեն կակտիվացնի համագործակցությունը Հարավային Կովկասի երկրների հետ։
«Դրանից հետո Իրանը կկարողանա զգալիորեն ուժեղացնել իր դիրքերը տարածաշրջանում և հաստատել բազմակողմանի հարաբերություններ տարածաշրջանի երկրների հետ», – ասաց նա համաժողովի ընթացքում։
Թաբաթաբաին ընդգծեց, որ Հարավային Կովկասի տարածաշրջանը կարևոր է Իրանի համար ինչպես աշխարհաքաղաքական, այնպես էլ տնտեսական տեսակետից, մասնավորապես` ռեսուրսների մատակարարման տեսակետից։
Նա նաև նշել է, որ նախագահական ընտրությունների արդյունքում Ռոուխանիի հաղթանակից հետո Իրանի արտաքին քաղաքականությունը փոխվել է ինչպես ձևի, այնպես էլ բովանդակության տեսակետից։
Նրա խոսքերով` նոր նախագահի նպատակն է բանակցությունների օգնությամբ կարգավորել իրանական միջուկային ծրագրի խնդիրը, բարելավել Իրանի տնտեսական վիճակը, ներգրավել ներդրումներ, ուժեղացնել Իրանի դիրքերը որպես նավթի և գազի մատակարարի։
Երևանում դեկտեմբերի 18-20-ն անցկացվող «Անվտանգությունը և համագործակցությունը Հարավային Կովկասում» համաժողովի ժամանակ առաջատար փորձագետներն ու կոնֆլիկտաբանները կխոսեն, մասնավորապես, Հարավային Կովկասում տարածաշրջանային անվտանգության համակարգի ստեղծման հեռանկարների մասին, կանդրադառնան թուրք–իրանական հարաբերություններին սիրիական ճգնաժամի ֆոնի ներքո, կքննարկեն Մեծ Մերձավոր Արևելքի տարածաշրջանի համար եվրասիական ինտեգրման գործընթացի աշխարհաքաղաքական հետևանքները, կփորձեն սահմանել Լեռնային Ղարաբաղի խնդրի ներկա վիճակն ու լուծման հեռանկարները։
Համաժողովի կազմակերպիչներն են «ՊոլիտԿոնտակտ» քաղաքական տեխնոլոգիաների կենտրոնը (Ռուսաստան) և «Նորավանք» գիտակրթական կենտրոնը (Հայաստան)։–0–