ԱԱՀՈՒ բոլոր միավորումները նոր տեխնիկա և հատուկ միջոցներ կստանան. Բորդյուժա

ԱԱՀՈՒ բոլոր միավորումները նոր տեխնիկա և հատուկ միջոցներ կստանան. Բորդյուժա

ԵՐԵՎԱՆ, 20 սեպտեմբերի. /ԱՌԿԱ/. ՀԱՊԿ Արագ արձագանքման հավաքական ուժերի բոլոր միավորումները նոր տեխնիկա և հատուկ միջոցներ կստանան, «Նովոստի–Արմենիա» գործակալությանը տված հարցազրույցում ասել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան։

«Առաջին խնդիրն ԱԱՀՈՒ–ն ամենաժամանակակից սպառազինությամբ համալրելն է։ Մենք նախագահների հետ մշակած ու ստորագրած սպառազինության ծրագիր ունենք, և այն առաջիկայում կսկսի իրագործվել։ Դա նշանակում է, որ ԱԱՀՈՒ բոլոր միավորումները, այդ թվում` հայկական միավորումները` բրիգադը, հատուկ ստորաբաժանումները, կստանան նոր, ռուսական ուժերի սպառազինության հետ համատեղելի տեխնիկա, զենք, հատուկ միջոցներ»,– ասել է Բորդյուժան։

Ըստ նրա, ԱԱՀՈՒ գործունեության երկրորդ ուղղությունը մարտական համաձայնեցվածության և մարտական պատրաստվածության ապահովումն է, ինչը պահանջում է Հայաստանում սեպտեմբերի 15-19–ն ընկած ժամանակահատվածում անցկացված «Փոխգործակցություն 2012» զորավարժություններին նման վարժանքներ անցկացնել։

«Ամենակարևորը մարտական խնդիրների համատեղ կատարման հնարավորության մշակումն է»,– ասաց Բորդյուժան։

«Փոխգործակցություն 2012» զորավարժություններում մշակվել է հավաքական անվտանգության ուժերի և միջոցների կիրառումը Կովկասում։ Զորավարժություններին մասնակցել է շուրջ 20 հազար մարդ` ներառյալ ՀԱՊԿ երկրների զինծառայողներ, Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչներ, ՄԱԿ–ի, ԱՊՀ և ԵԱՀԿ դիտորդներ։


Վարժանքներին գործի է դրվել մինչև 500 միավոր ռազմատեխնիկա, ավիացիա, 50 միավոր հրետանի, 200 ավտոմեքենա, 1,5 հազար միավոր հրազեն։
.
Զորավարժությունների եզրափակիչ փուլի ընթացքին հետևել են Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը, ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան, Հայաստանի և Ռուսաստանի պաշտպանության նախարարներ Սեյրան Օհանյանը և Անատոլի Սերդյուկովը, Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական առաքելությունների ղեկավարներ, ՄԱԿ–ի և ԵԱՀԿ–ի միջազգային դիտորդներ։

ԱԱՀՈՒ–ի ստեղծման որոշման նախագիծը ՀԱՊԿ մասնակիցները համաձայնեցրել և ստորագրել են 2009 թվականի փետրվարի 4–ին։ ԶԼՄ–ների տվյալներով, ԱԱՀՈՒ ամբողջ կազմը պետք է ընդգրկի ՀԱՊԿ անդամ երկրների մասեր և ստորաբաժանումներ` Ռուսաստանից օդադեսանտային դիվիզիան և դեսանտագրոհային բրիգադ, Ղազախստանից` օդամոբիլային զորքերի դեսանտագրոհային բրիգադ և ծովային հետևազորային գումարտակ, ինչպես նաև մեկական գումարտակ Հայաստանից, Բելառուսից, Ղրղըզստանից և Տաջիկստանից։

ԱԱՀՈՒ-ի կազմը բաղկացած է մշտական մարտական պատրաստականության զորամասերից եւ միավորումներից։ ՀԱՊԿ ԱԱՀՈՒ ընդհանուր քանակը գնահատվում է մոտ 20 հազար մարդ, որոնց կեսը ռուս զինծառայողներ են։.

Ուզբեկստանի անդամակցության դադարեցումից հետո ՀԱՊԿ-ի անդամ են շարունակում մնալ Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղըզստանը, Ռուսաստանը և Տաջիկստանը: Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը ստեղծվել է հավաքական անվտանգության պայմանագրի հիման վրա, որը ստորագրվել է 1992թ.-ի մայիսի 15-ին ԱՊՀ անդամ երկրների կողմից: –0–

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում

10:48 20.09.2012




 
Մականուն:
Գաղտնաբառ:

Գրանցվել
Եթե դուք ցանկանում եք նոր կայքը, խնդրում ենք լրացնել գրանցման ձեւը:

Մուտքագրեք կայքում կարող եք օգտագործել Ձեր հաշիվը ցանկացած է հետեւյալ ծառայությունները:

×