ԱՄՆ պետքարտուղարը շնորհավորել է ՀՀ նախագահին
26.02.2013,
10:13
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին վերընտրվելու կապակցությամբ շնորհավորական ուղերձ է հղել ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին, տեղեկացնում են ՀՀ նախագահի մամուլի ծառայությունից:
ԵՐԵՎԱՆ, 26 փետրվարի. /ԱՌԿԱ/. ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին վերընտրվելու կապակցությամբ շնորհավորական ուղերձ է հղել ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին, տեղեկացնում են ՀՀ նախագահի մամուլի ծառայությունից:
Ջոն Քերին նշել է, որ փետրվարի 18-ի նախագահական ընտրությունները զարգացրել են 2012թ. խորհրդարանական ընտրությունների ժամանակ արձանագրված միտումները։ Նա ուրախությամբ նշել է, որ լրատվամիջոցները քարոզարշավի հավասարակշռված լուսաբանում են ապահովել:
«Համաձայն եմ նաև ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ նախնական եզրակացությունների հետ, որ ընտրությունները ընդհանուր առմամբ լավ էին կազմակերպված՝ հիմնարար ազատությունների պահպանմամբ, թեպետ դեռևս որոշ աշխատանք է մնում կատարելու: Առաջ շարժվելով Հայաստանը, հուսով եմ, կշարունակի ավելացնել թափանցիկությունը, խրախուսել բազմակարծությունը հիմական լրատվամիջոցներով և քաջալերել քաղաքացիների ակտիվ մասնակցությունը բարեփոխումներին ու կառավարմանը, ինչպես նաև լուծել ԵԱՀԿ կողմից բարձրացված մնացյալ խնդիրները»,– նշված է ուղերձում:
Ջոն Քերին հույս է հայտնել , որ Սերժ Սարգսյանի պաշտոնավարման երկրորդ ժամկետի ընթացքում Միացյալ Նահանգներն ու Հայաստանը միասին կաշխատեն՝ առաջ մղելու ժողովրդավարական և տնտեսական բարեփոխումները, որոնք էական են աճող երկկողմ առևտրի և ներդրումների համար:
«Ես նաև մնում եմ հանձնառու օգնելու ձեր երկրին՝ գտնելու Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ և բանակցային լուծում և խնդրում եմ Ձեզ, որպեսզի այսուհետ ևս Մինսկի խմբի համանախագահներին ցուցաբերեք Ձեր լիակատար աջակցությունը: Մենք չենք կարող բավարարվել ստատուս քվոյի պահպանմամբ, մենք պետք է օգտագործենք այս ժամանակահատվածը՝ խաղաղ գործընթացին նշանակալի աջակցություն ապահովելու համար»,– նշել է Քերին:
«Ակնկալում եմ աշխատել Ձեզ հետ, ինչպես նաև Հայաստանի ժողովրդի՝ ամրապնդելու մեր երկրների միջև վաղեմի կապերը և պատմական բարեկամությունը»,-ասված է ԱՄՆ պետքարտուղարի շնորհավորական ուղերձում:
Հայաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի պաշտոնական տվյալների համաձայն, բոլոր 1988 տեղամասերի ձայների հաշվարկի արդյունքում գործող նախագահ Սերժ Սարգսյանը հաղթել է առաջին փուլում` հավաքելով ընտրողների քվեների 58,64 տոկոսը։Երկրորդ տեղը` 36,74% –ով, զբաղեցրել է «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը։Հրանտ Բագրատյանը ստացել է 31 643 քվե կամ ընդհանուր թվի 2,15%–ը, Պարույր Հայրիկյանը` 18 096 քվե կամ 1,23%–ը, Անդրիաս Ղուկասյանը` 8 329 քվե կամ 0,57%–ը, Արման Մելիքյանը` 3 520 քվե կամ 0,24%–ը, Վարդան Սեդրակյանը` 6 210 քվե կամ 0,42%–ը։-0-