Ադրբեջանը պետք է չմերժի ԵԱՀԿ Մինսկի խմբի առաջարկները. ՀՀ ԱԳ նախարար

Ադրբեջանը պետք է չմերժի ԵԱՀԿ Մինսկի խմբի առաջարկները. ՀՀ ԱԳ նախարար

ԵՐԵՎԱՆ, 25 ապրիլի. /ԱՌԿԱ/. Ադրբեջանը պետք է չմերժի ԵԱՀԿ Մինսկի խմբի` ղարաբաղյան հակամարտության կարգավորման հիմնական սկզբունքների վերաբերյալ առաջարկները, հինգշաբթի կայացած ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը։

«Եթե ադրբեջանական կողմն իսկապես ցանկանում է պահպանել ստատուս–քվոն, ուրեմն պետք է չմերժեր համանախագահների առաջարկները»,– ասաց նա, հայտնում է ՌԻԱ Նովոստին։

ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամ–պետությունները կարծում են, որ հակամարտության կողմերը խաղաղ կարգավորման հասնելու համար պետք է քաղաքական կամք դրսևորեն։ Պետք է ղեկավարվեն Հելսինկյան սկզբունքներով, որոնք, մասնավորապես վերաբերում են ուժի չկիրառմանը, տարածքային ամբողջականությանը, իրավահավասարությանն ու ազգերի ինքնորոշմանը։

Նալբանդյանը նշեց, որ ադրբեջանական կողմը «մերժել է ոչ միայն ղարաբաղյան հակամարտության հիմնական սկզբունքների վերաբերյալ առաջարկները, այլ բոլոր առաջարկները, որոնք վերաբերում են վստահությանը` դիպուկահարներին հեռացնելը, հրադադարի ռեժիմի ամրապնդումը, շփման գծում տեղի ունեցած միջադեպերի հետաքննությունը։ Արտգործնախարարը նշեց, որ Երևանի դիրքորոշումը համահունչ է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների դիրքորոշմանը։

«Շատ ավելի լավ կլիներ, եթե ադրբեջանական կողմը համաձայներ կարգավորման հասնել համանախագահ–պետությունների հայտարարության հիման վրա, ինչի վերաբերյալ համաձայնություն է տվել Հայաստանը»,– ասաց Նալբանդյանը։-0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում

14:01 25.04.2013




 
Մականուն:
Գաղտնաբառ:

Գրանցվել
Եթե դուք ցանկանում եք նոր կայքը, խնդրում ենք լրացնել գրանցման ձեւը:

Մուտքագրեք կայքում կարող եք օգտագործել Ձեր հաշիվը ցանկացած է հետեւյալ ծառայությունները:

×