Ամերիկայի դեսպանը կարծում է, որ Հայաստանում հետաքրքիր քաղաքական աշուն է լինելու

Ամերիկայի դեսպանը կարծում է, որ  Հայաստանում հետաքրքիր քաղաքական աշուն է լինելու

ԵՐԵՎԱՆ, 2 սեպտեմբերի. /ԱՌԿԱ/. Հայաստանում ԱՄՆ Արտակարգ և Լիազոր դեսպան Ջոն Հեֆֆերնը հայտարարեց, որ երկրում հետաքրքիր քաղաքական աշուն է սպասվում, հաղորդում է «Նովոստի–Արմենիա» գործակալությունը։

Կարծում եմ, որ աշունը հետաքրքիր է լինելու Վիլնյուսում Արևելյան գործընկերության և եվրաինտեգրման գործընթացի գագաթնաժողովի կապակցությամբ։ Դա նաև քաղաքացիական ավիացիայի ոլորտում կարևոր որոշումների ընդունման ժամանակ է, և կառավարությունը մի շարք զեկույցներ ու մոտեցումներ է դիտարկում այդ ոլորտում»,– ասաց Հեֆֆերնը Եվրոպայի Խորհրդի միջմշակութային երկխոսության կրոնական հարթակի շրջանակներում կայացած վեցերորդ հանդիպումից հետո։

Ակնկալվում է, որ աշնանը հայտնի կլինի ազգային նոր ավիափոխադրողը, որը կզբաղեցնի սնանկացած «Արմավիայի» տեղը։

Դեսպանը մեկնաբանեց նաև Հայաստանում քաղաքացիական հասարակության աշխուժացումը և քաղաքացիական ակտիվիստների բողոքի վերջին ակցիաները։

«Իհարկե հետևում եմ նրանց։ Խաղաղ ցույցերի միջոցով տեղային, ազգային, միջազգային խնդիրների կապակցությամբ ժողովրդական կամքի դրսևորումը կարևոր գործընթաց է, և ես ցանկանում են գովեստի խոսքեր ուղղել ցուցարարների և ոստիկանների հասցեին, ովքեր զսպվածություն են դրսևորում»,– նշեց նա։

Հեֆֆերնի խոսքով, առանձին միջադեպեր լինում են, «բայց մենք շարունակում ենք սերտորեն աշխատել ոստիկանության, անվտանգության ուժերի հետ` այդ ոլորտում դրական փոփոխություններ կատարելու համար»,– ասաց Հեֆֆերնը։ -0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում

17:54 02.09.2013




 
Մականուն:
Գաղտնաբառ:

Գրանցվել
Եթե դուք ցանկանում եք նոր կայքը, խնդրում ենք լրացնել գրանցման ձեւը:

Մուտքագրեք կայքում կարող եք օգտագործել Ձեր հաշիվը ցանկացած է հետեւյալ ծառայությունները:

×