Рейтинг@Mail.ru
USD
394.01
EUR
413.24
RUB
3.83
GEL
139.72

Աշխատանքից ազատվել է ՀՀ բժշկասոցիալական փորձաքննության գործակալության պետը

03.10.2012, 15:38
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանի հրամանով նախարարության աշխատակազմի ՀՀ բժշկասոցիալական փորձաքննության գործակալության պետ Միքայել Վանյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից սեփական դիմումի համաձայն, «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հայտնեցին նախարարության մամուլի ծառայությունից:
Աշխատանքից ազատվել է ՀՀ բժշկասոցիալական փորձաքննության գործակալության պետը
ԵՐԵՎԱՆ, 3 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանի հրամանով նախարարության աշխատակազմի ՀՀ բժշկասոցիալական փորձաքննության գործակալության պետ Միքայել Վանյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից սեփական դիմումի համաձայն, «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հայտնեցին նախարարության մամուլի ծառայությունից:

Հոկտեմբերի 3-ին Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը խորհրդակցություն էր հրավիրել, որի ընթացքում վարչապետի վերահսկողության ծառայության պետ Սարգիս Գրիգորյանը զեկուցել է, որ հաշմանդամության կարգը սահմանելու համակարգում բազմաթիվ խախտումներ են եղել, որոնք անմիջականորեն կապված են եղել կոռուպցիայի հետ: Վարչապետը պահանջել է անմիջապես զբաղեցրած պաշտոնից ազատել ծառայության ղեկավարին և իսկ կադրային փոփոխություններ կատարել:--0-