Ասոցացման համաձայնագրի նախաստորագրումը «մնում է Հայաստանի օրակարգում»
04.09.2013,
19:38
Մաքսային միությանը Հայաստանի Հանրապետության միանալու որոշումը ամենևին չի նշանակում Եվրոպական միության հետ մեր քաղաքական երկխոսության դադարեցում կամ ընդհատում, հայտարարել է Հայաստանի նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանը «Ազատություն» ռադիոկայանին տված բացառիկ հարցազրույցում։
ԵՐԵՎԱՆ, 4 սեպտեմբերի. /ԱՌԿԱ/. Մաքսային միությանը Հայաստանի Հանրապետության միանալու որոշումը ամենևին չի նշանակում Եվրոպական միության հետ մեր քաղաքական երկխոսության դադարեցում կամ ընդհատում, հայտարարել է Հայաստանի նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանը «Ազատություն» ռադիոկայանին տված բացառիկ հարցազրույցում։
Երեքշաբթի Հայաստանի և Ռուսաստանի նախագահներ Սերժ Սարգսյանի և Վլադիմիր Պուտինի բանակցություններից հետո հայտարարվել է, որ Հայաստանն անդամակցելու է Մաքսային միությանը և հետագայում մասնակցելու է Եվրասիական տնտեսական միության ձևավորմանը:
«Մենք շատ շնորհակալ ենք եվրոպական գործընկերներին այն ճանապարհի համար, որ անցել ենք միասին և նպատակ ունենք շարունակելու այդ ճանապարհը։ Հետևաբար մեր քաղաքական օրակարգում մնում է Վիլնյուսում կայանալիք Արևելյան գործընկերության գագաթնաժողովի շրջանակներում նախաստորագրել Եվրամիության հետ Ասոցացման համաձայնագիրը»,– ասել է Սարգսյանը։
«Դրա անհնարինության պարագայում մենք վերցնում ենք այդ համագործակցությունից այն ամենակարևորը, որ կար եվրոպական ուղղության վրա, այն է՝ մեր քաղաքական երկխոսությունը, արժեհամակարգային այն փոխգործակցությունը, որը թույլ է տալիս արդիականացնել երկիրը, և մենք համարում ենք, որ այդ դրույթները հիմնականում ամրագրված են Ասոցացման մասին համաձայնագրում։ Հետևաբար մեր օրակարգում մնում է Վիլնյուսում նախաստորագրելու խնդիրը»,– ավելացրել է նա։
2013 թվականի նոյեմբերին Վիլնյուսում կկայանա Եվրամիության և ԵՄ–ի «Արևելյան գործընկերություն» ծրագրի անդամ–պետությունների ղեկավարության գագաթնաժողովը, որի ընթացքում ակնկալվում է ԵՄ–ի հետ ասոցացման համաձայնագրի ու «Ազատ առևտրի խորը և համապարփակ գոտու» համաձայնագրի նախաստորագրումը մի քանի երկրների, ներառյալ` Հայաստանի հետ։
«Արևելյան գործընկերություն» նախաձեռնության հեղինակները Լեհաստանն ու Շվեդիան են, նախաձեռնությունը հաստատվել է 2008 թվականին Բրյուսելում`ԵՄ գագաթնաժողովին, պաշտոնապես հիմնվել 2009 թվականին` Պրահայում։ Ծրագրի նպատակն Ուկրաինայի, Հայաստանի, Մոլդովայի, Վրաստանի, Ադրբեջանի և Բելառուսի հետ ԵՄ–ի մերձեցումն է` առանց դրա կազմի մեջ ընդգրկվելու։
Ծրագիրը ենթադրում է քաղաքական փոխգործակցության մակարդակի զգալի բարձրացում, խորհրդային նախկին հանրապետությունների ինտեգրում ԵՄ տնտեսությունում, նրանց տրամադրվող ֆինանսական օգնության ծավալների ավելացում և էներգետիկ անվտանգության ուժեղացում։ -0-