Ավստրալիայի ամենախոշոր նահանգի օրենսդիր խորհուրդն ընդունել է ԼՂՀ անկախությունը
25.10.2012,
12:56
Նոր Հարավային Ուելսի ամենախոշոր նահանգի օրենսդիր խորհուրդն (Խորհրդարանի վերին պալատ) հինգշաբթի բանաձև է ստորագրել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախության և այնտեղ ապրող հայ ժողովրդի ինքնորոշման իրավունքի ճանաչման վերաբերյալ, հաղորդում է «Նովոստի–Արմենիա» գործակալությունը` հղում անելով Ավստրալիայի Հայկական Ազգային Կոմիտեին (ANC Australia)։
ԵՐԵՎԱՆ, 25 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. Նոր Հարավային Ուելսի ամենախոշոր նահանգի օրենսդիր խորհուրդն (Խորհրդարանի վերին պալատ) հինգշաբթի բանաձև է ստորագրել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախության և այնտեղ ապրող հայ ժողովրդի ինքնորոշման իրավունքի ճանաչման վերաբերյալ, հաղորդում է «Նովոստի–Արմենիա» գործակալությունը` հղում անելով Ավստրալիայի Հայկական Ազգային Կոմիտեին (ANC Australia)։
Բանաձևի ընդունումն Ավստրալիայի Հայկական Ազգային Կոմիտեի բազմամսյա քարոզչական աշխատանքի արդյունք է։ Հարցի քննարկումը նախաձեռնել է պատգամավոր Մարիա Ֆիկառան։
Բանաձևում խոսվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետութան անկախության 20–ամյակի ընդունման, դրա ժողովրդի ինքնորոշման իրավունքին սատարելու մասին։ Փաստաթղթում Ավստրալիայի կառավարությանը կոչ է արվում պաշտոնապես ճանաչել ԼՂՀ անկախությունը և խորացնել Ավստրալիայի հարաբերությունները ԼՂՀ–ի և նրա ժողովրդի հետ։
«Նոր Հարավային Ուելսի խորհրդարանը միշտ եղել և շարունակում է հույսի փարոս մնալ մարդու իրավունքների պաշտպանման գործում։ Մենք շնորհակալություն ենք հայտնում Օրենսդրական խորհրդի բոլոր անդամներին նրանց դիրքի համար, որը կայանում է մարդու հիմնական իրավունքների և ժողովրդի ինքնորոշման իրավունքի պահպանման մեջ։ Մասնավորապես, մենք շնորհակալություն ենք հայտնում Մարի Ֆիկաեռային նրա խիզախ դիրքորոշման համար»,– հայտնել է Ավստրալիայի Հայ ազգային կոմիտեի գործադիր տնօրեն Վաչե Ղահրամանյանը։
Կոմիտեի պատվավոր նախագահ Գրեգ Սողոմոնյանը նույնպես ողջունել է այդ պատմական որոշումը՝ նշելով, որ այն հայ–ավստրալական հասարակության և հայկական համայնքի զարգացման կարևոր փուլ է։
Մեկնաբանելով այդ իրադարձությունը հինգշաբթի մամուլի ասուլիսում` «Եվրոպական ինտեգրացիա» հասարակական կազմակերպության ղեկավար Կարեն Բեքարյանը նշեց, որ «անշուշտ, մեկ նահանգը դեռ ամբողջ երկիրը չէ, բայց իրադարձությունների հետագա զարգացումը խոստանում է հետաքրքիր լինել»։
Այս պահին «Նովոստի–Արմենիա» գործակալությունը փորձում է ստանալ Հայաստանի ԱԳՆ–ի մեկնաբանությունը։
Ղարաբաղյան հակամարտությունը սկսվել է 1988 թվականին, երբ գերազանցապես հայերով բնակեցված Լեռնային Ղարաբաղը հայտարարեց Ադրբեջանի կազմից դուրս գալու մասին: 1991թ. դեկտեմբերի 10-ին Լեռնային Ղարաբաղում հանրաքվե անցկացվեց, որի ժամանակ մասնակիցների 99,89 տոկոսը քվեարկեց Ադրբեջանից լիովին անկախանալու օգտին:
Դրան հետևեցին Ադրբեջանի ձեռնարկած լայնածավալ ռազմական գործողությունները, որոնք հանգեցրին նրան, որ նրանք կորցրեցին վերահսկողությունը ոչ միայն Լեռնային Ղարաբաղի, այլև հարակից յոթ շրջանների նկատմամբ:
1994թ. մայիսի 12-ին զինադադարի վերաբերյալ եռակողմ համաձայնագրի կնքումից հետո հակամարտության գոտում դադարեցին ռազմական գործողությունները, որոնց արդյունքում երկու կողմից էլ եղավ շուրջ 25-30 հազար զոհ և մոտ մեկ միլիոն մարդ ստիպված լքեց բնօրրանը:
Հրադադարի ռեժիմ հաստատելու վերաբերյալ համաձայնագիրը մինչև այսօր ուժի մեջ է: 1992 թվականից ի վեր հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ բանակցություններ են տարվում ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, որի համանախագահներն են ԱՄՆ-ն, Ռուսաստանը և Ֆրանսիան: -0-