Рейтинг@Mail.ru
USD
394.01
EUR
413.24
RUB
3.83
GEL
139.72

Արա Գյուրջյանը նշանակվել է Գնումների աջակցման կենտրոնի ղեկավարի պաշտոնակատար

24.09.2012, 16:55
ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի որոշմամբ Արա Գյուրջյանը նշանակվել է «Գնումների աջակցման կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության պետի ժամանակավոր պաշտոնակատար, հաղորդում է ՀՀ կառավարության մամուլի ծառայությունը։
Արա Գյուրջյանը նշանակվել է Գնումների աջակցման կենտրոնի ղեկավարի պաշտոնակատար
ԵՐԵՎԱՆ, 24 սեպտեմբերի. /ԱՌԿԱ/. ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի որոշմամբ Արա Գյուրջյանը նշանակվել է «Գնումների աջակցման կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության պետի ժամանակավոր պաշտոնակատար, հաղորդում է ՀՀ կառավարության մամուլի ծառայությունը։

Գյուրջյանը կզբաղեցնի այդ պաշտոնը մինչև սահմանված կարգով կազմակերպության պետի պաշտոնի համար մրցույթի անցկացման արդյունքների ամփոփումը։

Այս պաշտոնը թափուր էր մնացել, երբ սեպտեմբերի 20–ին վարչապետը պաշտոնից հեռացրել էր ՀՀ տրանսպորտի և կապի նախարարի եղբորը՝ Հակոբ Բեգլարյանին` հաշվի առնելով ՀՀ աշխատանքային օրենսգրքի համապատասխան դրույթները` ՀՀ նախագահին առընթեր Վերահսկիչ ծառայության կողմից անցկացված հետազոտության արդյունքում կազմված ստուգումների հիման վրա, ինչպես նաև հաշվի առնելով ՀՀ ֆինանսների նախարարի նամակը։

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը սեպտեմբերի 15–ին կառավարությունում կայացած խորհրդակցության ընթացքում Ազգային անվտանգության ծառայությանն ու Գլխավոր դատախազությանը հանձնարարեց լրջորեն զբաղվել պետական գնումների  ոլորտի խնդիրներով։ Նախագահի վերահսկիչ ծառայության եզրակացության համաձայն, գնումների համակարգում փաստեր են հայտնաբերվել, որոնք չեն համապատասխանում օրենսդրության կողմից հաստատված պահանջներին և սկզբունքներին։

Պետության ղեկավարը նշել է, որ մի շարք ոլորտներում` քաղաքաշանության, տրանսպորտի և կապի, պաշտպանության, առողջապահության, դեղորայքի շուկայի հսկողության, խնդիրներ կան` կապված ինչպես գնումների, այնպես էլ բյուջետային միջոցների արդյունավետ օգտագործման հետ։ –0–