Рейтинг@Mail.ru
USD
394.01
EUR
413.24
RUB
3.83
GEL
139.72

Արցախի գործող նախագահը վստահորեն հաղթում է նախագահական ընտրություններում

20.07.2012, 10:40
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը ձայների 66,70 տոկոս է հավաքել նախօրեին Ղարաբաղում անցկացված նախագահական ընտրությունների ժամանակ, հայտնում է հանրապետության ԿԸՀ-ն` ընտրատարածքային հանձնաժողովների ներկայացրած 100 տոկոս արձանագրությունների մշակումից հետո։
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 20 հուլիսի. /ԱՌԿԱ/. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը ձայների 66,70 տոկոս է հավաքել նախօրեին Ղարաբաղում անցկացված նախագահական ընտրությունների ժամանակ, հայտնում է հանրապետության ԿԸՀ-ն` ընտրատարածքային հանձնաժողովների ներկայացրած 100 տոկոս արձանագրությունների մշակումից հետո։

Կենտրոնական ընտրական հանձնաժողովի տվյալներով, Սահակյանի օգտին են քվեարկել 47085 ընտրողներ։ Ղարաբաղի պաշտպանության նախկին նախագահ Վիտալի Բալասանյանը հավաքել է 32,50 տոկոս ձայներ (22966 ընտրողների ձայներ), իսկ Հայաստանի պետական ագրարային համալսարանի Ստեփանակերտի մասնաճյուղի պրոռեկտոր Արկադի Սողոմոնյանը՝ 0,80 տոկոս (594)։

Ընտրողների մասնակցությունը կազմել է 73,43 տոկոս։ Ընդհանուր առմամբ ընտրություններին մասնակցել է 72833 ընտրող` գրանցված 98909-ից։

Ընտրություններին հետևել են ավելի քան 60 դիտորդներ, այդ թվում՝ Ռուսաստանից, Հայաստանից, ԱՄՆ-ից, Ֆրանսիայից, Կանադայից, Իռլանդիայից, Լեհաստանից, Կիպրոսից, Գերմանիայից, Բելգիայից, Իսրայելից, Չեխիայից, Հունգարիայից, Ավստրիայից, Բուլղարիայից, Աբխազիայից, Հարավային Օսեթիայից, Մերձդնեստրի Մոլդովական Հանրապետությունից։ Հանրապետության քաղաքական կյանքի կարևորագույն իրադարձության լուսաբանման համար ժամանել են տասնյակ լրագրողներ Հայաստանից և արտերկրից։

Սրանք ԼՂՀ նախագահի՝ թվով հինգերորդ ընտրություններն են։ Առաջինն այդ պաշտոնը 1994 թվականին զբաղեցրել է Ռոբերտ Քոչարյանը, ով երեք տարի անց գլխավորել է հայկական կառավարությունը, իսկ 1998 թվականին ընտրվել է Հայաստանի նախագահ։ 1997-2007 թվականներին ԼՂՀ նախագահ է եղել Արկադի Ղուկասյանը։ Արցախի ներկայիս նախագահ Բակո Սահակյանը հաղթել է 2007 թվականի հուլիսի 19-ի ընտրություններում։

Միջազգային դիտորդներն ու փորձագետները Ղարաբաղի ընտրությունները համարում են տարածաշրջանի ամենաօրինակելիներից մեկը։ -0-