Բաքուն իր ժողովրդին պատերազմի է պատրաստում. ՀՀ նախագահ
26.11.2012,
20:30
Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը կարծում է, որ Բաքուն իր ժողովրդին պատերազմի է պատրաստում:
ԵՐԵՎԱՆ, 26 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը կարծում է, որ Բաքուն իր ժողովրդին պատերազմի է պատրաստում:
«Ցավոք, հարևան Ադրբեջանն անտեսում է ՄԽ վստահության կառուցմանն ուղղված բոլոր առաջարկները, շարունակում սպառազինությունների աննախադեպ կուտակումը և իր ժողովրդին պատրաստում է նոր պատերազմի»,- երկուշաբթի ասել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը լիբանանցի գործընկեր Միշել Սուլեյմանի հետ համատեղ ասուլիսի ընթացքում:
Հայկական պետության ղեկավարի խոսքով` Ադրբեջանի նախագահի կողմից մարդասպան Սաֆարովի ներումն ու հերոսացումը դրա լավագույն ապացույցն էին:
«Սա էթնիկ հողի վրա կատարված հանցագործության շարունակություն է, այլատյացության և ռասիզմի ցցուն օրինակ»,- Սարգսյանի խոսքը մեջբերեցին պետության ղեկավարի մամուլի ծառայությունից:
2004 թվականի փետրվարի 19–ին հայկական բանակի լեյտենանտ Գուրգեն Մարգարյանը, ով անգլերենի դասընթացներին մասնակցելու նպատակով Բուդապեշտ էր գործուղվել ՆԱՏՕ–ի «Գործընկերություն հանուն խաղաղության» ծրագրի շրջանակներում, քնած ժամանակ կացնի հարվածով գազանաբար սպանվել էր նույն դասընթացների մասնակից ադրբեջանցի սպա Ռամիլ Սաֆարովի կողմից։ 2006 թվականի ապրիլի 13–ին Բուդապեշտի առաջին ատյանի դատարանը Սաֆարովին դատապարտեց ցմահ բանտարկության` 30 տարվա ընթացքում առանց արդարացման իրավունքի։ 2007 թվականին Վերաքննիչ դատարանը վճիռը թողեց անփոփոխ։ Ռամիլ Սաֆարովին արտահանձնեցին Ադրբեջանին, և նույն օրը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հրամանագրով նրան ներում շնորհվեց:
Նախագահը հայտարարել է, որ Հայաստանը հարավկովկասյան տարածաշրջանում շարունակում է խաղաղությանն ու կայունությանն ուղղված քաղաքականություն իրականացնել:
«Մենք բացառում ենք խնդրի ուժային լուծումը և հավատարիմ ենք ԵԱՀԿ Մինսկի խմբի միջնորդությամբ բանակցությունների ճանապարհովի հակամարտության կարգավորման մեր պարտավորություններին»,- ընդգծեց Սարգսյանը:
Ղարաբաղյան հակամարտությունը սկսվել է 1988 թվականին, երբ գերազանցապես հայերով բնակեցված Լեռնային Ղարաբաղը հայտարարեց Ադրբեջանի կազմից դուրս գալու մասին: 1991թ. դեկտեմբերի 10-ին Լեռնային Ղարաբաղում հանրաքվե անցկացվեց, որի ժամանակ մասնակիցների 99,89 տոկոսը քվեարկեց Ադրբեջանից լիովին անկախանալու օգտին:
Դրան հետևեցին Ադրբեջանի ձեռնարկած լայնածավալ ռազմական գործողությունները, որոնք հանգեցրին նրան, որ նրանք կորցրեցին վերահսկողությունը ոչ միայն Լեռնային Ղարաբաղի, այլև հարակից յոթ շրջանների նկատմամբ:
1994թ. մայիսի 12-ին զինադադարի վերաբերյալ եռակողմ համաձայնագրի կնքումից հետո հակամարտության գոտում դադարեցին ռազմական գործողությունները, որոնց արդյունքում երկու կողմից էլ եղավ շուրջ 25-30 հազար զոհ և մոտ մեկ միլիոն մարդ ստիպված լքեց բնօրրանը:
Հրադադարի ռեժիմ հաստատելու վերաբերյալ համաձայնագիրը մինչև այսօր ուժի մեջ է: 1992 թվականից ի վեր հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ բանակցություններ են տարվում ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, որի համանախագահներն են ԱՄՆ-ն, Ռուսաստանը և Ֆրանսիան: -0-