ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահը կմասնակցի առաջիկա դիտարկմանը

ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահը կմասնակցի առաջիկա դիտարկմանը

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 10 սեպտեմբերի. /ԱՌԿԱ/. Սեպտեմբերի 13-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության իշխանությունների հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն` ԵԱՀԿ առաքելությունը Լեռնային Ղարաբաղի եւ Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի պլանային դիտարկում է անցկացնելու Ասկերանի ուղղությամբ:

Ինչպես տեղեկացնում են ԼՂՀ ԱԳՆ մամուլի ծառայությունից, ԼՂՀ Պաշտպանության բանակի դիրքերից դիտարկումն իրականացնելու են ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպշիկը և նրա դաշտային օգնական Իրժի Աբերլեն /Չեխիա/:

Դիտարկմանը մասնակցելու է նաև ԱՄՆ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ Ջեյմս Ուորլիքը:

ԼՂՀ իշխանությունները պատրաստակամություն են հայտնել աջակցել դիտարկման անցկացմանը և ապահովել ԵԱՀԿ առաքելության անդամների անվտանգությունը:0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում

12:33 10.09.2013




 
Մականուն:
Գաղտնաբառ:

Գրանցվել
Եթե դուք ցանկանում եք նոր կայքը, խնդրում ենք լրացնել գրանցման ձեւը:

Մուտքագրեք կայքում կարող եք օգտագործել Ձեր հաշիվը ցանկացած է հետեւյալ ծառայությունները:

×