ԵՄ հանձնակատար Շտեֆան Ֆյուլեն կայցելի Հայաստան
ԵՐԵՎԱՆ, 9 հուլիսի. /ԱՌԿԱ/. Հուլիսի 9-11-ը Հայաստան կայցելի ԵՄ Ընդլայնման և եվրոպական հարևանության քաղաքականության հանձնակատար Շտեֆան Ֆյուլեն:
Ինչպես տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունից, այցի ընթացքում ԵՄ հանձնակատարին կընդունեն Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանը և վարչապետ Տիգրան Սարգսյանը:
ԵՄ հանձնակատար Ֆյուլեն հանդիպումներ կունենա ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի, Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանի, ԿԳՆ նախարար Արմեն Աշոտյանի, Ֆինանսների նախարար Դավիթ Սարգսյանի և Էկոնոմիկայի նախարար Վահրամ Ավանեսյանի հետ:-0-
Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում
20:01 09.07.2013