Рейтинг@Mail.ru
USD
394.01
EUR
413.24
RUB
3.83
GEL
139.72

ԵՄ-ն ցանկանում է շարունակել փոխգործակցությունը Հայաստանի հետ. Հելգա Շմիդտ

13.09.2013, 13:51
ԵՄ-ն ցանկանում է շարունակել փոխգործակցությունը Հայաստանի հետ, ուրբաթ ՀՀ ԱԳՆ ղեկավար Էդվարդ Նալբանդյանի հետ կայացած հանդիպման ընթացքում ասել է ԵՄ Արտաքին գործերի եվրոպական ծառայության (ԱԳԵԾ) գլխավոր քարտուղարի տեղակալ Հելգա Շմիդտը, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը։  
ԵՄ-ն ցանկանում է շարունակել փոխգործակցությունը Հայաստանի հետ. Հելգա Շմիդտ
ԵՐԵՎԱՆ, 13 սեպտեմբերի. /ԱՌԿԱ/. ԵՄ-ն ցանկանում է շարունակել փոխգործակցությունը Հայաստանի հետ, ուրբաթ ՀՀ ԱԳՆ ղեկավար Էդվարդ Նալբանդյանի հետ կայացած հանդիպման ընթացքում ասել է ԵՄ Արտաքին գործերի եվրոպական ծառայության (ԱԳԵԾ) գլխավոր քարտուղարի տեղակալ Հելգա Շմիդտը, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը։  

Սեպտեմբերի 3-ին Հայաստանի և Ռուսաստանի նախագահներ Սերժ Սարգսյանի և Վլադիմիր Պուտինի բանակցություններից հետո հայտարարվել է, որ Հայաստանը միանալու է Մաքսային միությանը և հետագայում ներգրավվելու է Եվրասիական տնտեսական միության ձևավորման գործընթացում։ Ավելի վաղ նախատեսվում էր, որ Հայաստանը կնախաստորագրի ԵՄ–ի հետ ասոցացման համաձայնագիրը։ ՄՄ–ին միանալու որոշումը արևմտամետ ուժերի վրդովմունքի պատճառ դարձավ Երևանում։

Նալբանդյանը նշել է, որ Հայաստանը նպատակադրված է շարունակել ինտենսիվ համագործակցությունը Եվրամիության հետ հնարավոր ուղղություններով և Վիլնյուսի գագաթաժողովին ընդառաջ Երևանում Արևելյան գործընկերության անդամ երկրների արտգործնախարարների հանդիպման անցկացումը դրա վկայությունն է։

Սեպտեմբերի 12–13–ը Երևանում անցկացվում են Արևելյան գործընկերության երկրների ԱԳՆ ղեկավարների և կրթության նախարարների ոչ պաշտոնական հանդիպումները։ Այդ հանդիպումներին մասնակցում են նաև ԵՄ ընդլայնման և հարևանության քաղաքականության հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեն, կրթության, մշակույթի և երիտասարդության հարցերի հանձնակատար Անդրուլա Վասիլուն։

Անդրադառնալով Արևելյան գործընկերության մեկնարկից ի վեր անցած ճանապարհին՝ նշվել է, որ այս տարիների ընթացքում Արևելյան գործընկերությունը ձևավորվել է որպես փոխգործակցության գործուն ձևաչափ և անդամ երկրներում բարեփոխումների խթանման գործիք։

Հանդիպմանը մտքեր են փոխանակվել միջազգային օրակարգի ակտուալ խնդիրների վերաբերյալ:

«Արևելյան գործընկերություն» նախաձեռնության հեղինակները Լեհաստանն ու Շվեդիան են, նախաձեռնությունը հաստատվել է 2008 թվականին Բրյուսելում`ԵՄ գագաթնաժողովին, պաշտոնապես հիմնվել 2009 թվականին` Պրահայում։ Ծրագրի նպատակն Ուկրաինայի, Հայաստանի, Մոլդովայի, Վրաստանի, Ադրբեջանի և Բելառուսի հետ ԵՄ–ի մերձեցումն է` առանց դրա կազմի մեջ ընդգրկվելու։

Ծրագիրը ենթադրում է քաղաքական փոխգործակցության մակարդակի զգալի բարձրացում, խորհրդային նախկին հանրապետությունների ինտեգրում ԵՄ տնտեսությունում, նրանց տրամադրվող ֆինանսական օգնության ծավալների ավելացում և էներգետիկ անվտանգության ուժեղացում։ -0-