Եվրոպայի Խորհրդի գլխավոր քարտուղարը կայցելի Հայաստան
16.04.2013,
11:51
ՀՀ ԱԳ նախարարի պաշտոնակատար Էդվարդ Նալբանդյանի հրավերով ապրիլի 16-18-ը Հայաստան կայցելի Եվրոպայի Խորհրդի գլխավոր քարտուղար Թյորբյորն Յագլանդը:
ԵՐԵՎԱՆ, 16 ապրիլի. /ԱՌԿԱ/. ՀՀ ԱԳ նախարարի պաշտոնակատար Էդվարդ Նալբանդյանի հրավերով ապրիլի 16-18-ը Հայաստան կայցելի Եվրոպայի Խորհրդի գլխավոր քարտուղար Թյորբյորն Յագլանդը:
Ինչպես տեղեկացնում են ԱԳՆ մամուլի ծառայությունից, այցի ընթացքում Եվրոպայի Խորհրդի գլխավոր քարտուղարին կընդունեն Նախագահ Սերժ Սարգսյանը, Ն. Ս. Օ. Տ. Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը:
Տեղի կունենան Հայաստանի արտգործնախարարի պաշտոնակատարի և Եվրոպայի Խորհրդի գլխավոր քարտուղարի բանակցությունները և համատեղ մամուլի ասուլիսը:-0-