Եվրոպացի դիտորդները Երևանի Ավագանու ընտրության գործընթացը բավարար են գնահատում
06.05.2013,
15:45
Եվրախորհրդի տեղական և տարածաշրջանային իշխանությունների կոնգրեսի դիտորդների պատվիրակությունը, նշելով որոշակի առաջընթացը, բավարար է համարում Երևանի Ավագանու` մայիսի 5–ին կայացած ընտրության գործընթացը։
ԵՐԵՎԱՆ, 6 մայիսի. /ԱՌԿԱ/. Եվրախորհրդի տեղական և տարածաշրջանային իշխանությունների կոնգրեսի դիտորդների պատվիրակությունը, նշելով որոշակի առաջընթացը, բավարար է համարում Երևանի Ավագանու` մայիսի 5–ին կայացած ընտրության գործընթացը։
«Այն ընտրատեղամասերում, որտեղ եղել են մեր դիտորդները, չհաշված մի քանի միջադեպը, ընտրությունն անցել է խաղաղ, հարթ, կազմակերպված»,– ընտրությունների նախնական գնահատականը ներկայացնելով հայտնեց պատվիրակության ղեկավար Ստյուարտ Դիքսոնը (Մեծ Բրիտանիա)։
Նա նշեց, որ Եվրախորհրդի տեղական և տարածաշրջանային իշխանությունների կոնգրեսի 12 հոգուց բաղկացած պատվիրակությունն այցելել է 13 շրջանի մոտ 100 ընտրատեղամաս, և Երևանի Ավագանու ընտրությունների ընթացքում դիտարկում իրականացրած միակ միջազգային կազմակերպությունն է։
Միջադեպերից նա մասնավորապես նշեց կրկնակի քվեարկության և ընտրական «կարուսելի» փորձերը։
Պատվիրակության ղեկավարը կոչ արեց հայկական իշխանություններին շարունակել ընտրական օրենսդրության բարելավումը` ընդգծելով, որ բացի լավ օրենսդրության առկայությունից, անհրաժեշտ է նաև այն իրականացնել։ «Ժողովրդավարությունը և լավ ընտրությունները զուգահեռ են ընթանում»,– նշեց նա։
Դիքսոնը տեղեկացրեց նաև, որ մի քանի շաբաթ անց կհրապարակեն մայիսի 5–ի կայացած ընտրությունների համապարփակ զեկույցը, իսկ Երևանի Ավագանու ընտրությունների վերաբերյալ վերջնական եզրակացությունը կներկայացվի հոկտեմբերին Ստրասբուրգում։
Երևանի Ավագանու ընտրությունը կայացավ մայիսի 5–ին մայրաքաղաքի 12 վարչական շրջանների 464 ընտրատեղամասերում։ Ընտրացուցակներում ներառված էր 816475 մարդ։ Մասնակցությունը կազմեց 437 021 մարդ կամ ընտրողների ընդհանուր թվի 53,53 տոկոսը։
Ըստ նախնական տվյալների` քվեաթերթիկների մշակումից հետո բոլոր 464 ընտրատեղամասերում ՀՀԿ–ն հավաքեց 55,86 տոկոս (235 512 ձայն)։Երկրորդ տեղը զբաղեցրեց «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը (97 189 ձայն կամ 23,05%), երրորդը` «Բարև, Երևան» կուսակցական դաշինքը (35 732 ձայն կամ 8,47%)։Նրանց հաջորդում են «Հայ ազգային կոնգրես» (18 499 կամ 4,39%), ՀՅԴ (15 999 կամ 3,79%), «Օրինաց Երկիր» (15 733 կամ 3,73%) և «Առաքելություն» ( 2692 կամ 0,64%) կուսակցությունները։
Ընտրություններին հետևեցին 27 կազմակերպություններից ավելի քան 6,6 հազար տեղի դիտորդներ։ Միջազգային կազմակերպությունները ներկայացված էին միայն Եվրախորհրդի տեղական և տարածաշրջանային իշխանությունների կոնգրեսի կողմից։
Ավագանու խորհուրդը բաղկացած է 65 անդամից, ովքեր ընտրվում են բացառապես կուսակցական ցուցակներով։ Եթե կուսակցությունը կամ կուսակցական դաշինքը հավաքում է ձայների ավելի քան 50 տոկոսը, կուսակցական ցուցակի առաջին համարն ավտոմատ կերպով դառնում է Երևանի քաղաքապետ։ Հակառակ դեպքում քաղաքապետին ընտրելու է Ավագանու ընտրված խորհուրդը։ Քաղաքապետի պաշտոնում թեկնածություն առաջադրելու իրավունքը պատկանում է Ավագանու խորհրդի մեջ մտնող խմբակցություններին։ Քաղաքապետն ընտրվում է Խորհրդի անդամների քվեարկությամբ։
Կուսակցությունների համար ընտրական պատնեշը սահմանվել էր 6 տոկոս, կուսակցական դաշինքների համար`8 տոկոս։ –0–