Рейтинг@Mail.ru
USD
394.01
EUR
413.24
RUB
3.83
GEL
139.72

Երևանի քաղաքապետը պետք է լավ մենեջեր լինի. Ավագանու խորհրդի հանձնաժողովի նախագահ

12.03.2013, 16:10
Երևանի քաղաքապետ պետք է դառնա լավ մենեջերը,  ով քաղաքի համար մեծ աշխատանք է արել և ունակ է քաղաքային տնտեսություն վարել, կարծում է Ավագանու խորհրդի ֆինանսավարկային հանձնաժողովի նախագահ, իշխող Հայաստանի Հանրապետական կուսակցության անդամ Նաիրա Նահապետյանը։
Երևանի քաղաքապետը պետք է լավ մենեջեր լինի. Ավագանու խորհրդի հանձնաժողովի նախագահ
ԵՐԵՎԱՆ, 12 մարտի. /ԱՌԿԱ/. Երևանի քաղաքապետ պետք է դառնա լավ մենեջերը,  ով քաղաքի համար մեծ աշխատանք է արել և ունակ է քաղաքային տնտեսություն վարել, կարծում է Ավագանու խորհրդի ֆինանսավարկային հանձնաժողովի նախագահ, իշխող Հայաստանի Հանրապետական կուսակցության անդամ Նաիրա Նահապետյանը։

«Ավագանու խորհրդի ընտրությունները համայնքային տնտեսությունների ընտրություններ են։ Դրանք թույլ են տալիս երևանցիներին վստահել Երևանի զարգացումն այն մարդուն, ով կարող է ղեկավարել այդ տնտեսությունը` սկսած աղբահավաքությունից մինչև շինարարության ավարտը»,– ասաց նա։

Նահապետյանը տեղեկացրեց, որ ապրիլի 7–ին մեկնարկող քարոզարշավի ընթացքում քաղաքական ուժերը կկարողանան ներկայացնել իրենց ծրագրերը, մասնավորապես, ՀՀԿ–ն մտադիր է ներկայացնել չորս տարվա ընթացքում իրականացված աշխատանքը։

Երևանի գործող քաղաքապետ, ՀՀԿ գործադիր մարմնի անդամ Տարոն Մարգարյանը միաձայն էր ընտրվել 2011թ.–ի նոյեմբերի 15–ին քաղաքապետի պաշտոնում։

«Երևանցիները կկարողանան որոշում կայացնել այն հարցի շուրջ, թե ում օգտին քվեարկեն. մեկին, ով արդեն մեծ աշխատա՞նք է կատարել, թե՞ նրան, ով դեռ պետք է այն կատարի»,– ասաց նա։

Նահապետյանը նշեց, որ քաղաքապետի պաշտոնին տեսնում է գործող քաղաքապետ Տարոն Մարգարյանին, ով զգալի աշխատանք է կատարել և լուրջ ներդրումային ծրագրեր ունի հետագայի համար։

Նա ավելացրեց, որ միայն 2012թ.–ի ընթացքում մայրաքաղաքում ասֆալտապատվել է 2,5 մլն քմ ճանապարհ, կանաչ տարածքներն ավելացել են 840 հա–ով, ավելի քան 40 հազար ծառեր և թփեր են տնկվել քաղաքում, բարեկարգվել և կանաչապատվել է շուրջ 400 բակ։

Խորհրդի հանձնաժողովի ղեկավարը նշեց, որ Երևանի Ավագանինու խորհրդի ընտրությունները «ընդդիմության խաղեր չեն, այն մի մարդու ընտրություններ են, ով կարող է ղեկավարել քաղաքային տնտեսությունը»։

Այդ կապակցությամբ նա ավելացրեց, որ ընդդիմադիր ՀԱԿ–ը, որը 2009թ.–ից  ներկայացված է Խորհրդում 13 անդամներով, կարող էր իր ներդրումն ունենալ քաղաքի զարգացման հարցում, սակայն բոյկոտում էր Խորհրդի քննարկումներն ու նիստերը։

Երևանի Ավագանու խորհրդի հերթական ընտրությունները տեղի կունենան 2013թ.–ի մայիսի 5–ին։

Երևանի Ավագանու խորհուրդն ընտրում է քաղաքի քաղաքապետին։ Օրենսդրության համաձայն` քաղաքապետի պաշտոնում թեկնածու առաջադրելու իրավունքը պատկանու է այն խմբակցություններին, որոնք մտնում են Ավագանու խորհրդի կազմում։ Քաղաքապետը պետք է ընտրվի Խորհրդի անդամների քվեարկությամբ։ –0–