Ժամանակն է փոխզիջում գտնել հայ–ադրբեջանական հակամարտության հարցում. Օբամա
09.09.2013,
18:14
Ժամանակն է փոխզիջման հիման վրա նոր ջանքեր գործադրել ղարաբաղյան հակամարտության հարցում խաղաղություն հաստատելու համար, ասվում է ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի` Ադրբեջանի ղեկավար Իլհամ Ալիևևին ուղղված ուղերձում։
ԵՐԵՎԱՆ, 9 սեպտեմբերի. /ԱՌԿԱ/. Ժամանակն է փոխզիջման հիման վրա նոր ջանքեր գործադրել ղարաբաղյան հակամարտության հարցում խաղաղություն հաստատելու համար, ասվում է ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի` Ադրբեջանի ղեկավար Իլհամ Ալիևևին ուղղված ուղերձում։
Ըստ ադրբեջանցի նախագահի պաշտոնական կայքի, նամակը փոխանցվել է Ալիևին Լեռնային Ղարաբաղի հարցով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ Ջեյմս Ուորլիքի (ԱՄՆ) հետ երկուշաբթի տեղի ունեցած հանդիպման ընթացքում։
«Հուսով եմ, որ դեսպան Ուորլիքի հարուստ դիվանագիտական փորձը և ձեր կառավարության` առաջընթացի հասնելու ցանկությունը նոր ազդակ կհաղորդի համանախագահների գործին և խաղաղ գործընթացին։ Ես սատարում եմ առաջիկա ամիսների ընթացքում ձեր կողմից Հայաստանի հետ ուղիղ երկխոսության հնարավորությունների, ժամանակի և բանակցությունների ընթացքում ներկա անելանելի իրավիճակից դուրս գալու ճանապարհները գտնելու համար համանախագահների կարողությունների օգտագործումը։ Արդեն ժամանակն է նոր ջանքեր գործադրել տարածաշրջանում խաղաղություն հաստատելու համար` բանակցությունների ընթացքում ձեռքբերված փոխզիջման շրջանակներում»,– ասված է ԱՄՆ նախագահի նամակում, հաղորդում է «Նովոստի–Արմենիա» գործակալությունը` հղում անելով ՌԻԱ Նովոստիին։
Ղարաբաղյան հակամարտությունը սկիզբ է առել 1988 թ.-ին, երբ հիմնականում հայերով բնակեցված Լեռնային Ղարաբաղը հայտարարեց Ադրբեջանի կազմից դուրս գալու մասին։
1991 թ. դեկտեմբերի 10-ին, Խորհրդային Միության փլուզումից մի քանի օր առաջ, Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցավ հանրաքվե, որի ժամանակ բնակչության ճնշող մեծամասնությունը՝ 99,89 տոկոսը Ադրբեջանից ամբողջովին անկախանալու կողմ քվեարկեց։
Դրանից հետո սկսվեցին լայնամասշտաբ ռազմական գործողություններ, որոնց հետևանքով Ադրբեջանը կորցրեց վերահսկողությունը Լեռնային Ղարաբաղի և նրան հարակից յոթ շրջանների նկատմամբ։
1994 թ.-ի մայիսի 12-ին՝ զինադադարի մասին համաձայնագրի ուժի մեջ մտնելուց հետո հակամարտության գոտում դադարեցին ռազմական գործողությունները։ Պատերազմի հետևանքով երկու կողմից զոհվեց մոտավորապես 25-30 հազ մարդ և մոտ մեկ միլիոնը ստիպված եղավ լքել բնակավայրերը։
Զինադադարի ռեժիմի մասին համաձայնությունը պահպանվում է մինչ այժմ։
1992 թ.-ից մինչ օրս ընթանում են բանակցություններ հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, որի համանախագահներն են ԱՄՆ-ն, Ռուսաստանը և Ֆրանսիան։-0-