Իսպանիայի ԱԳՆ ղեկավարն ընդունել է Երևան այցելելու հրավերը
18.06.2013,
11:36
Իսպանիայի ԱԳՆ ղեկավար Գարսիա-Մարգալյոն ընդունել է Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի` Երևան պատասխան այցելություն կատարելու հրավերը, տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունից:
ԵՐԵՎԱՆ, 18 հունիսի. /ԱՌԿԱ/. Իսպանիայի ԱԳՆ ղեկավար Գարսիա-Մարգալյոն ընդունել է Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի` Երևան պատասխան այցելություն կատարելու հրավերը, տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունից:
Մադրիդում կայացած հանդիպման ժամանակ նախարար Նալբանդյանը նշեց, որ հայ-իսպանական հարաբերությունները փոխադարձ բարեկամության դրսևորումներով դարերի պատմություն ունեն, ինչը լավ հիմք է հանդիսանում միջպետական հարաբերությունների զարգացման և ընդլայնման համար։
Ողջունելով Հայաստանի արտգործնախարարին` Իսպանիայի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը վերահաստատեց իր պատրաստակամությունը գործուն քայլեր ձեռնարկելու տարբեր ոլորտներում բարեկամ Հայաստանի հետ համագործակցությունը ամրապնդելու և խորացնելու նպատակով:
Նախարարներ Նալբանդյանն ու Գարսիա-Մարգալյոն բովանդակալից զրույց ունեցան տարբեր բնագավառներում երկկողմ համագործակցության ընդլայնման ուղիների, միջազգային և տարածաշրջանային կազմակերպությունների շրջանակներում համագործակցության, առևտրատնտեսական համագործակցության, մշակութային փոխանակումների խթանման վերաբերյալ, մտքեր փոխանակեցին միջազգային օրակարգի խնդիրների շուրջ:
Նախարարները պայմանավորվածություն ձեռք բերեցին քայլեր ձեռնարկել իրավապայմանագրային դաշտի ընդլայնման նպատակով։ Երկուստեք կարևորվեց Երևանում Իսպանիայի դիվանագիտական ներկայացուցչության հիմնումը։
Իսպանիայի արտգործնախարարի խնդրանքով նախարար Նալբանդյանը ներկայացրեց ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման ուղղությամբ Հայաստանի և միջազգային հանրության կողմից ձեռնարկվող ջանքերը։
Նախարար Գարսիա-Մարգալյոն տեղեկացրեց տնտեսական ճգնաժամի հաղթահարման ուղղությամբ երկրի իշխանությունների կողմից իրականացվող քայլերը։
Հայաստանի և Իսպանիայի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները մտքեր փոխանակեցին սիրիական ճգնաժամի կարգավորման ուղիների և այդ ուղղությամբ միջազգային հանրության ջանքերի, Իրանի միջուկային ծրագրի շուրջ բանակցային գործընթացի վերաբերյալ:-0-