Իրանի նոր նախագահ Ռոուհանին կնպաստի հայկական համայնքի բարգավաճմանը. փորձագետ

Իրանի նոր նախագահ Ռոուհանին կնպաստի հայկական համայնքի բարգավաճմանը. փորձագետ

ԵՐԵՎԱՆ, 6 օգոստոսի. /ԱՌԿԱ/. Իրանի նոր նախագահ Հասան Ռոուհանին կնպաստի հայկական համայնքի բարգավաճմանը, կարծում է իրանագետ Ռուդիկ Յարալյանը։

«Ռոուհանին կանի ամեն ինչ հայկական համայնքի բարգավաճման և  հայ–իրանական հարաբերությունների ակտիվ գործոնի դերում հանդես գալու համար»,– ասաց նա «ԱՌԿԱ» գործակալությանը։

Նշելով, որ Իրանի ղեկավարությունը միշտ դրական է վերաբերվել հայկական համայնքին` Յարալյանը համոզմունք է հայտնել, որ Ռոուհանիի նախագահության ընթացքում այդ դիրքորոշումը կտրուկ փոփոխություններ չի կրի։

«Ինչ վերաբերում է Իրանի հայկական բնակչության թվին, ապա, իմ կարծիքով, դա պայմանավորված է ոչ միայն Արևմուտքի պատժամիջոցներով ու գնաճով, այլ արդեն ավանդական դարձած հայկական մտածողությամբ` նախընտրություն տալ այն երկրներին, որտեղ ապրելու պայմաններն առավել բարենպաստ են»,– ասաց նա։

20–րդ դարի 80–ական թվականներին իրանահայ համայնքը կազմում  էր մոտ 180 հազար, միաժամանակ այսօր, որոշ տվյալներով, կազմում է մոտ 60-70 հազար մարդ։ -0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում

16:39 06.08.2013




 
Մականուն:
Գաղտնաբառ:

Գրանցվել
Եթե դուք ցանկանում եք նոր կայքը, խնդրում ենք լրացնել գրանցման ձեւը:

Մուտքագրեք կայքում կարող եք օգտագործել Ձեր հաշիվը ցանկացած է հետեւյալ ծառայությունները:

×