Լատվիայի ԱԳՆ ղեկավարը չորեքշաբթի եռօրյա այցով Հայաստան կժամանի
ԵՐԵՎԱՆ, 14 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. Լատվիայի արտգործնախարար Էդգարս Ռինկևիչսը՝ իր հայ գործընկեր Էդվարդ Նալբանդյանի հրավերով, չորեքշաբթի եռօրյա պաշտոնական այցով Հայաստան կժամանի, հաղորդում է արտաքին քաղաքական գերատեսչության մամուլի ծառայությունը:
«Այցի ընթացքում Լատվիայի արտգործնախարարը կհանդիպի ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի և ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի հետ: Երկու երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարների միջև բանակցություններ և համատեղ ասուլի տեղի կունենա»,- ասվում է հաղորդագրության մեջ:
Լատվիայի արտգործնախարարը Հայաստանի ԱԳՆ Դիվանագիտական դպրոցում հանդես կգա նաև դասախոսություններով:
Երևանում Ռինկևիչսը ծաղկեպսակ կդնի Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիրին: -0-
Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում
10:28 14.11.2012