Լիտվայի նախագահը հետ է կանչել իր դեսպաններին Բաքվից և Բուդապեշտից
ԵՐԵՎԱՆ, 29 օգոստոսի./ԱՌԿԱ/. Լատվիայի նախագահ Դալիա Գրիբաուսյատեն, հաշվի առնելով կառավարության հանձնարարականը, հետ է կանչել Ադրբեջանի և Հունգարիայի իր դեսպաններին, հայտնում են երկրի ղեկավարի մամուլի ծառայությունից։
Հուլիսին YouTube–ում տեղադրվել էր հեռախոսազրույցների ձայնագրություն, որում ենթադրվում է, որ հնչում են լիտվացի դիվանագետների ձայները, մասնավորապես «Արևելյան գործընկերության դեպարտամենտի փոխտնօրեն Զենոնաս Կումիտայտիսի, Հունգարիայում Լիտվայի դեսպան Ռենատաս Յուշկայի և Ադրբեջանում Լիտվայի դեսպան Արթուրաս Ժուրարակասի ձայները:
Զրույցի ընթացքում խոսվում է ղարաբաղյան հակամարտության մասին։ Յուշկան ասում է, որ ճիշտ կլինի Լեռնային Ղարաբաղը Արցախ կոչել։
«Ադրբեջանում Լիտվայի արտակարգ և լիազոր դեսպան Արթուրաս Ժուրաուսկասը և Հունգարիայում, Սերբիայում, Բոսնիա և Հերցեգովինայում Լիտվայի արտակարգ և լիազոր դեսպան Ռենատաս Յուշկան հետ կկանչվեն սեպտեմբերի 30-ին»,– նշվում է հաղորդագրության մեջ, հայտնում է «Նովոստի–Արմենիա» գործակալությունը։-0-
Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում
14:00 29.08.2013