ՀԱՊԿ շրջանակներում համագործակցության հարցեր են քննարկել Սարգսյանն ու Բորդյուժան
ԵՐԵՎԱՆ, 29 հունվարի. /ԱՌԿԱ/. Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը երեքշաբթի ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժայի հետ հանդիպման ընթացքում Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) շրջանակներում համագործակցությանը վերաբերող հարցեր է քննարկել, հայտնում է պետության ղեկավարի մամուլի ծառայությունը:
«ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը շնորհավորել է Սերժ Սարգսյանին՝ Հայոց բանակի կազմավորման 21-րդ տարեդարձի կապակցությամբ, ինչպես նաև տեղեկացրել է կազմակերպության ընթացիկ աշխատանքների և ծրագրերի մասին»,– ասվում է հաղորդագրության մեջ։
Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժայի գլխավորած` շուրջ 40 հոգուց բաղկացած պատվիրակությունը Երևանում է հունվարի 29-30–ը` Ռազմատնտեսական համագործակցության միջգերատեսչական հանձնաժողովի Ռուսական և Հայկական ազգային մասերի համատեղ նիստին մասնակցելու նպատակով։
Պատվիրակությունը կմասնակցի նաև ՀԱՊԿ, Ռազմատնտեսական համագործակցության միջգերատեսչական հանձնաժողովի շրջանակներում միջոցառումների իրականացման հայկական միջգերատեսչական հանձնաժողովի և դրան կից Գործարար խորհրդի խորհրդակցությանը։ -0-
Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում
15:27 29.01.2013