ՀՀ ԱԳՆ ղեկավարը կայցելի Իրան
ԵՐԵՎԱՆ, 29 օգոստոսի. /ԱՌԿԱ/. ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն օգոստոսի 30-31-ը կայցելի Իրան, հայտնում են ՀՀ արտաքին գործերի նախարարություն մամուլի ծառայությունից:
ՀՀ ԱԳՆ ղեկավարը Իրան է մեկնում Չմիավորված երկրների շարժման արտաքին գործերի նախարարների խորհրդին և գագաթաժողովին մասնակցելու նպատակով:
Չմիավորված երկրների շարժման գագաթնաժողովը, որին մասնակցում են շուրջ 120 պետության ղեկավարներ, բացվել է երկու օր առաջ և կավարտվի ուրբաթ: -0-
Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում
14:43 29.08.2012