Рейтинг@Mail.ru
USD
394.64
EUR
416.82
RUB
3.66
GEL
141.07

ՀՀ ԱԳՆ ղեկավարը կմեկնի Բրյուսել

21.07.2012, 12:52
ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը երկուշաբթի կմեկնի Բրյուսել՝ Արևելյան գործընկերության անդամ երկրների արտգործնախարարների հանդիպմանը մասնակցելու նպատակով, շաբաթ օրը հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը։
ՀՀ ԱԳՆ ղեկավարը կմեկնի Բրյուսել
ԵՐԵՎԱՆ, 21 հուլիսի. /ԱՌԿԱ/. ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը երկուշաբթի կմեկնի Բրյուսել՝ Արևելյան գործընկերության անդամ երկրների արտգործնախարարների հանդիպմանը մասնակցելու նպատակով, շաբաթ օրը հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը։

Ըստ համաշխարհային ԶԼՄ-ների, ակնկալվում է, որ արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները կստորագրեն «Արևելյան գործընկերության» ճանապարհային քարտեզը, որը նախատեսում է ծրագրի մասնակիցների գործողությունների ծրագիրը մինչև հաջորդ գագաթնաժողով, որը տեղի կունենա 2013 թվականին։

Նախարարները կքննարկեն նաև մի շարք հարցեր, այդ թվում՝ հաջորդ մեկուկես տարվա Արևելյան գործընկերության օրակարգը՝ հաշվի առնելով ճանապարհային քարտեզը, «Արևելյան գործընկերության» նպատակներին հասնելու հարցում քաղաքացիական հասարակության ներդրումը, ըստ բնագավառների և բազմակողմանի համագործակցության դերը և ընդհանուր քաղաքական անվտանգության ոլորտի ամրապնդման հեռանկարները։ -0-