ՀՀ ԿԸՀ–ն ընդունել է նախագահի թեկնածու Հարությունյանի ինքնաբացարկը

ՀՀ ԿԸՀ–ն ընդունել է նախագահի թեկնածու Հարությունյանի ինքնաբացարկը

ԵՐԵՎԱՆ, 8 փետրվարի. /ԱՌԿԱ/. ՀՀ ԿԸՀ–ն ուրբաթ կայացած նիստի ժամանակ ուժը կորցրած է ճանաչել նախագահի թեկնածու Արամ Հարությունյանի գրանցումը` նրա ներկայացրած դիմումի հիման վրա, հաղորդում է «Նովոստի–Արմենիան»։

ՀՀ նախագահի թեկնածու, «Ազգային համաձայնություն» կուսակցության առաջնորդ Արամ Հարությունյանը, ով վերջին օրվա ընթացքում հացադուլ է անցկացրել հանրապետության ԿԸՀ շենքի մոտ, ժամը 17։00–ին ինքնաբացարկի մասին դիմում է ներկայացրել ԿԸՀ։

Հարությունյանն ինքը ներկա չի եղել նիստին։ Ինչպես պարզաբանեց ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը, թեկնածուի ներկայությունը պարտադիր չէ, քանի որ նրա հայտարարությունը նոտարով է հաստատվել։

Որոշումն ուժի մեջ կմտնի այն բանից հետո, երբ այն կհրապարակվի ԿԸՀ–ի կայքում։

Ավելի վաղ Հարությունյանը կոչ էր արել նախագահի բոլոր թեկնածուներին միահամուռ ինքնաբացարկ հայտարարել, որպեսզի միայնակ թողնեն գլխավոր մրցակից, Հայաստանի հանրապետական կուսակցության նախագահ, գործող նախագահ Սերժ Սարգսյանին։ Ըստ Հարությունյանի` բոլոր այն թեկնածուները, ովքեր մնում են քվեաթերթիկում, այդպիսով օրինականացնում են իշխանությունը, իսկ նրանք, ովքեր կհանեն իրենց թեկնածությունը, կապացուցեն, որ նրանք անկախ էին։

Հայաստանի նախագահական ընտրությունները կանցկացվեն փետրվարի 18–ին։ ՀՀ նախագահի պաշտոնի համար կպայքարեն պետության գործող նախագահ Սերժ Սարգսյանը, ով ընտրությունների գլխավոր ֆավորիտն է, նախկին վարչապետ, «Ազատություն» կուսակցության առաջնորդ Հրանտ Բագրատյանը, ՀՀ ԱԳՆ նախկին ղեկավար, «Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը, խորհրդային շրջանում հայտնի այլախոհ, «Ազգային ինքնորոշման միավորում» կուսակցության ղեկավար Պարույր Հայրիկյանը, Ղարաբաղի ԱԳՆ նախկին ղեկավար Արման Մելիքյանը, քաղաքագետ Անդրիաս Ղուկասյանը, էպոսագետ Վարդան Սեդրակյանը։ --0—

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում

20:21 08.02.2013




 
Մականուն:
Գաղտնաբառ:

Գրանցվել
Եթե դուք ցանկանում եք նոր կայքը, խնդրում ենք լրացնել գրանցման ձեւը:

Մուտքագրեք կայքում կարող եք օգտագործել Ձեր հաշիվը ցանկացած է հետեւյալ ծառայությունները:

×