ՀՀ բնապահպանության նախարարի տեղակալ է նշանակվել Խաչիկ Հակոբյանը

ՀՀ բնապահպանության նախարարի տեղակալ է նշանակվել Խաչիկ Հակոբյանը

ԵՐԵՎԱՆ, 29 օգոստոսի. /ԱՌԿԱ/. ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի որոշմամբ Խաչիկ Հակոբյանը նշանակվել է ՀՀ բնապահպանության նախարարի տեղակալ, հաղորդում է հանրապետության կառավարության մամուլի ծառայությունը:

Հակոբյանը ծնվել է 1982թ.-ին Երևանում: 2003թ.-ին ավարտել է ՀՀ գյուղատնտեսական ակադեմիայի անասնաբուժական բժշկագիտության ֆակուլտետը, 2009թ.-ին՝ Երիտասարդ առաջնորդների դպրոցը:

1999թ.-ին հիմնադրել և գլխավորել է «Բնապահպան տնտեսագետների երիտասարդական միություն» հասարակական կազմակերպությունը: 2004թ.-ից աշխատել է «Անանիա Շիրակացի» ճեմարանի առաջին փոխտնօրենի պաշտոնում, 2005թ.-ին ճեմարանի հիմնադրամի տնօրեն է դարձել: 2011թ.-ից Կանաչ մոլորակ» միջազգային բնապահպանական շարժման հայաստանյան ներկայացուցչության խորհրդի անդամ է:                             

2010թ. պարգևատրվել է ՀՀ ԱԺ Պատվո մեդալով: Հայաստանի Հանրապետական կուսակցության անդամ է: Ամուսնացած է: -0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում

14:56 29.08.2012




 
Մականուն:
Գաղտնաբառ:

Գրանցվել
Եթե դուք ցանկանում եք նոր կայքը, խնդրում ենք լրացնել գրանցման ձեւը:

Մուտքագրեք կայքում կարող եք օգտագործել Ձեր հաշիվը ցանկացած է հետեւյալ ծառայությունները:

×