ՀՀ գլխավոր դատախազ ընտրվեց Գևորգ Կոստանյանը
01.10.2013,
15:00
Հայաստանի Ազգային ժողովում գաղտնի քվեարկությունն ավրատվեց։ ՀՀ գլխավոր դատախազ է ընտրվել Գևորգ Կոստանյանը։
ԵՐԵՎԱՆ, 1 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. Հայաստանի Ազգային ժողովում գաղտնի քվեարկությունն ավրատվեց։ ՀՀ գլխավոր դատախազ է ընտրվել Գևորգ Կոստանյանը։
Հայաստանի Սահմանադրության 103–րդ հոդվածի համաձայն, գլխավոր դատախազին հանրապետության նախագահի առաջարկով նշանակում է Ազգային ժողովը վեց տարի ժամկետով։ Նույն անձը չի կարող Գլխավոր դատախազ նշանակվել ավելի քան երկու անգամ։ Ազգային ժողովը պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ կարող է պաշտոնանկ անել դատախազին օրենքով սահմանված դեպքերում։
Նախօրեին ԱԺ–ում Կոստանյանը ելույթ էր ունեցել և խոստացել, որ ընտրվելու դեպքում կոռուպցիայի, անպատժելիության մթնոլորտի և դատախազության համակարգում քաղաքականացման դեմ անզիջում պայքարը դառնալու է իր գլխավոր առաջնահերթությունը։
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը Կոստանյանի թեկնածությունն առաջադրել է սեպտեմբերի 26–ին։
Հայաստանի նախկին գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը պաշտոնը լքել է սեպտեմբերի 13–ին` լիազորությունների վեցամյա ժամկետը լրանալուց հետո։ -0-