ՀՀ կառավարությունը հաստատել է Շիրակի մարզպետի հրաժարականի դիմումը

ՀՀ կառավարությունը հաստատել է Շիրակի մարզպետի հրաժարականի դիմումը

ԵՐԵՎԱՆ, 28 փետրվարի. /ԱՌԿԱ/.  ՀՀ կառավարությունը հինգշաբթի կայացած նիստի ժամանակ հաստատել է Շիրակի մարզպետ Աշոտ Գիզիրյանի հրաժարականի դիմումը:

ՀՀ Շիրակի մարզպետ Աշոտ Գիզիրյանը հրաժարականի դիմում էր ներկայացրել փետրվարի 22-ին: Ընդդիմադիր մամուլի հրապարակումների համաձայն, հրաժարականի պատճառն այն էր, որ փետրվարի 18-ին կայացած նախագահական ընտրությունների ժամանակ «Ժառանգություն» ընդդիմադիր կուսակցության թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանը Գյումրիում ստացել էր ընտրողների քվեների 69,5 տոկոսը, իսկ պետության գործող նախագահ Սերժ Սարգսյանը` 27 տոկոսը: 

Նիստի ընթացքում վարչապետ Տիգրան Սարգսյանը տեղեկացրեց, որ հանդիպել է Գիզիրյանի հետ և հրաժարականի վերաբերյալ համապատասխան պարզաբանումներ է ստացել:

«Նա սեփական ցանկությամբ է դիմում ներկայացրել, դա շատ կարևոր հանգամանք է, քանի որ ԶԼՄ-ները տարբեր տեղեկատվություն են տարածում, որը չի համապատասխանում իրականությանը: Մենք հարգում ենք նրա որոշումը», - նշեց Սարգսյանը:

Վարչապետն անձամբ իր և կառավարության անունից շնորհակալություն հայտնեց Գիզիրյանին կատարած աշխատանքի համար:

Միաժամանակ կառավարությունը հինգշաբթի մերժեց Արմավիր քաղաքի քաղաքապետ Ռուբեն Խլղաթյանի հրաժարականի դիմումը:

Ըստ Տարածքային կառավարման փոխնախարար Վաչե Տերտերյանի, նա այդ քայլի պատճառները պարզաբանեց ` նշելով, որ դա էմոցիոնալ որոշում էր, որը կապված չէր պարտականությունները ոչ պատշաճ կատարելու հետ:

«Հաշվի առնելով այն, որ Խլղաթյանը պաշտոնավարման կեսը նույնիսկ չի անցել, ինչպես նաև քաղաքում իրականացվող ծրագրերը` Տարածքային կառավարման նախարարությունն աննպատակահարմար է համարում հաստատել նրա հրաժարականի դիմումը», - ասաց Տերտերյանը:

ՀՀ վարչապետն իր հերթին նշեց, որ դա ճիշտ որոշում է: -0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում

13:10 28.02.2013




 
Մականուն:
Գաղտնաբառ:

Գրանցվել
Եթե դուք ցանկանում եք նոր կայքը, խնդրում ենք լրացնել գրանցման ձեւը:

Մուտքագրեք կայքում կարող եք օգտագործել Ձեր հաշիվը ցանկացած է հետեւյալ ծառայությունները:

×