ՀՀ կառավարությունը հաստատել է Սյունիքի մարզպետի հրաժարականը

ՀՀ կառավարությունը հաստատել է Սյունիքի մարզպետի հրաժարականը

ԵՐԵՎԱՆ, 6 հունիսի. /ԱՌԿԱ/. ՀՀ կառավարությունը հինգշաբթի հաստատել է Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանի հրաժարականը։

Ինչպես կառավարության նիստի ժամանակ հայտնեց ՀՀ տարածքային կառավարման փոխնախարար Վաչե Տերտերյանը, Սյունիքի մարզպետն իր դիմումի համաձայն ազատվել է զբաղեցրած պաշտոնից, հայտնում է «Նովոստի–Արմենիա» գործակալությունը։

Հրաժարականի պատճառը հունիսի 1–ին Գորիսում Խաչատրյանի տան մոտ տեղի ունեցած ողբերգական միջադեպն է։

Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանի տան մոտ հրաձգության հետևանքով ստացած հրազենային վերքերից մահացել է քաղաքապետի նախկին թեկնածու Ավետիք Բուդաղյանը, նրա եղբայրը` ԶՈՒ գնդապետ Արտակ Բուդաղյանը, ծանր վիրավորվել է։ Վնասվածք է ստացել ևս մեկ քաղաքացի` Նիկոլայ Աբրահամյանը։

Սյունիքի մարզպետի որդուն ու թիկնապահին` Տիգրան Խաչատրյանին և Զարզանդ Նիկողոսյանին մեղադրանք է առաջադրվել Հայաստանի Քրեական օրենսգրքի երեք հոդվածներով, նրանք դատարանի կողմից կալանավորվել են երկու ամսով։ Խաչատրյանն ու Նիկողոսյանը մեղադրվում են 104–րդ հոդվածի երկրորդ մասի վեցերորդ կետով (բազմաթիվ մարդկանց կյանքի համար վտանգավոր կերպով կատարած սպանություն), 235–րդ հոդվածով (զենքի անօրինական ձեռք բերելը, իրացնելը, պահելը, տեղափոխելը կամ կրելը) և 112–րդ հոդվածի առաջին մասով (մարդուն մարմնական վնասվածք դիտավորությամբ հասցնելը կամ կյանքի համար վտանգավոր ծանր վնաս հասցնելը)։

Ավելի վաղ Խաչատրյանը հայտարարություն էր տարածել, որում տեղեկացրել էր, թե վայր է դնում իր լիազորությունները մինչև քննության ավարտը։ –0–

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում

11:34 06.06.2013




 
Մականուն:
Գաղտնաբառ:

Գրանցվել
Եթե դուք ցանկանում եք նոր կայքը, խնդրում ենք լրացնել գրանցման ձեւը:

Մուտքագրեք կայքում կարող եք օգտագործել Ձեր հաշիվը ցանկացած է հետեւյալ ծառայությունները:

×