Рейтинг@Mail.ru
USD
399.59
EUR
420.17
RUB
3.75
GEL
139.96

ՀՀ նախագահը Չինաստանի ժողովրդին շնորհավորել է ազգային տոնի կապակցությամբ

28.09.2013, 12:14
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, Չինաստանի Ժողովրդական Հանրապետության ազգային տոնի կապակցությամբ շաբաթ օրն այցելել է Հայաստանի Հանրապետությունում ՉԺՀ դեսպանատուն, «ԱՌԿԱ» գործակալությանը հայտնեցին պետության ղեկավարի մամուլի ծառայությունից։
ՀՀ նախագահը Չինաստանի ժողովրդին շնորհավորել է ազգային տոնի կապակցությամբ
ԵՐԵՎԱՆ, 28 սեպտեմբերի. /ԱՌԿԱ/. ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, Չինաստանի Ժողովրդական Հանրապետության ազգային տոնի կապակցությամբ շաբաթ օրն այցելել է Հայաստանի Հանրապետությունում ՉԺՀ դեսպանատուն, «ԱՌԿԱ» գործակալությանը հայտնեցին պետության ղեկավարի մամուլի ծառայությունից։

Հանրապետության ղեկավարը ՉԺՀ կազմավորման 64-րդ տարեդարձի կապակցությամբ հայ ժողովրդի և անձամբ իր անունից շնորհավորել է դեսպան Թիան Չանչունին և դեսպանատան անձնակազմին, ի դեմս նրանց նաև Չինաստանի բարեկամ ժողովրդին:

Սերժ Սարգսյանը խնդրել է դեսպանին իր ջերմ շնորհավորանքն ու լավագույն բարեմաղթանքները փոխանցել ՉԺՀ նախագահ Սի Ծինփինին և հաջողություններ է մաղթել բարեկամ Չինաստանին՝ տարբեր ոլորտներում երկրի զարգացման ուղղությամբ հաստատուն առաջընթացի գործում:

Նախագահ Սերժ Սարգսյանը և դեսպան Թիան Չանչունը երկուստեք ընդգծել են, որ հայ-չինական բարձր մակարդակի հարաբերություններն ամուր հիմք են միջպետական երկկողմ կապերն առավել ամրապնդելու և փոխշահավետ համագործակցությունը զարգացնելու գործում: –0–