Рейтинг@Mail.ru
USD
397.88
EUR
418.65
RUB
3.74
GEL
138.39

ՀՀ նախագահը պաշտոնական այցով կմեկնի Ճապոնիա

04.06.2012, 18:17
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հունիսի 5-ից 7-ը պաշտոնական այցով կմեկնի Ճապոնիա, տեղեկացնում են երկրի նախագահի մամուլի ծառայությունից:
ՀՀ նախագահը պաշտոնական այցով կմեկնի Ճապոնիա
ԵՐԵՎԱՆ, 4 հունիսի. /ԱՌԿԱ/. ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հունիսի 5-ից 7-ը պաշտոնական այցով կմեկնի Ճապոնիա, տեղեկացնում են երկրի նախագահի մամուլի ծառայությունից:
 
Ինչպես նշված է հաղորդագրության մեջ, հանրապետության ղեկավարը Տոկիոյում հանդիպումներ կունենա Ճապոնիայի բարձրագույն ղեկավարության հետ, կքննարկի հայ-ճապոնական հարաբերությունների զարգացմանը վերաբերող հարցեր: Սերժ Սարգսյանը հանդիպում կունենա նաև Ճապոնիայի գործարար համայնքի ներկայացուցիչների հետ:

Սենդայ քաղաքում Սերժ Սարգսյանը կայցելի «Յուրիագե-Հիյորիյամա» հուշահամալիր, հարգանքի տուրք կմատուցի ցունամիի զոհերի հիշատակին, կծանոթանա աղետի հետևանքների վերացման ուղղությամբ կատարված աշխատանքներին:

Հանրապետության ղեկավարը հունիսի 8-ին պաշտոնական այցով կմեկնի Վիետնամի Սոցիալիստական Հանրապետություն:

Վիետնամում Սերժ Սարգսյանը հանդիպումներ և քննարկումներ կունենա երկրի բարձրագույն ղեկավարության հետ: Նախատեսվում է նաև հայ-վիետնամական երկկողմ հարաբերությունների զարգացմանն ուղղված փաստաթղթերի ստորագրման արարողություն: Հանոյում Նախագահը հանդիպում կունենա նաև հայկական բուհերի շրջանավարտների հետ:  --0-