ՀՀ նախագահն ընդունել է ՀՀ կառավարության հրաժարականը
09.04.2013,
15:03
ՀՀ նախագահն ընդունել է ՀՀ կառավարության հրաժարականը։ Հրաժարականի դիմումը նախագահին է փոխանցել ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը` կառավարության անդամների ներկայությամբ։
ԵՐԵՎԱՆ, 9 ապրիլի. /ԱՌԿԱ/. ՀՀ նախագահն ընդունել է ՀՀ կառավարության հրաժարականը։ Հրաժարականի դիմումը նախագահին է փոխանցել ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը` կառավարության անդամների ներկայությամբ։
ՀՀ սահմանադրության 55-րդ հոդվածի համաձայն, Հանրապետության Նախագահն ընդունում է կառավարության հրաժարականը նորընտիր Ազգային ժողովի առաջին նիստի, Հանրապետության Նախագահի կողմից իր պաշտոնն ստանձնելու, կառավարությանն անվստահություն հայտնվելու, կառավարության ծրագրին հավանություն չտալու, վարչապետի կողմից հրաժարական ներկայացվելու կամ վարչապետի պաշտոնը թափուր մնալու օրը: Հանրապետության Նախագահի կողմից կառավարության հրաժարականի ընդունումից հետո կառավարության անդամները շարունակում են իրենց պարտականությունների կատարումը մինչեւ նոր կառավարության կազմավորումը։
ՀՀ ԿԸՀ վերջնական տվյալների համաձայն, փետրվարի 18–ին կայացած նախագահական ընտրություններում, բոլոր 1988 տեղամասերի ձայների հաշվարկի արդյունքում, հաղթել է գործող նախագահ Սերժ Սարգսյանը` հավաքելով ընտրողների ձայների 58,64 տոկոսը։Երկրորդ տեղը` 36,74% –ով, զբաղեցրել է «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը։
Միջազգային դիտորդներն ընտրությունները միջազգային չափանիշներին համապատասխանող են ճանաչել։-0-