ՀՀ նախկին արտգործնախարար Օսկանյանը հրաժարվել է ելույթից և լքել ԱԺ նիստերի դահլիճը
02.10.2012,
13:54
«Բարգավաճ Հայաստան» խմբակցության ներկայացուցիչներն իրենց ելույթից հետո լքեցին Ազգային ժողովի նիստերի դահլիճը, որտեղ այս պահին քննարկվում է ՀՀ նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանին պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու հարցը:
ԵՐԵՎԱՆ, 2 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ներկայացուցիչներն իրենց ելույթից հետո լքեցին Ազգային ժողովի նիստերի դահլիճը, որտեղ այս պահին քննարկվում է ՀՀ նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանին պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու հարցը:
Խմբակցության ներկայացուցիչներն այլևս չեն մասնակցի ընթացիկ քառօրյայի որևէ նիստի:
Օսկանյանը դահլիճը լքելիս՝ հայտարարեց, որ հրաժարվում է ելույթից:
Հայաստանի Ազգային ժողովը երկուշաբթի անցել է Օսկանյանին պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու վերաբերյալ գլխավոր դատախազի միջնորդագրի քննարկմանը` եկամուտների օրինականացման մասին քրեական գործով։ Ելույթ ունենալով խորհրդարանում` գլխավոր դատախազն ասել է, որ նախաքննությամբ բավարար թվով ապացույցներ են ձեռք բերվել առ այն, որ «Սիվիլիթաս» հիմնադրամի հիմնադիր Վարդան Օսկանյանն իրեն բարեգործական նպատակներով հանձնած խոշոր գումարներ է յուրացրել։
Քվեարկությունը կանցկացվի այսօր` գաղտնի ռեժիմում։ Քվեարկության մասնակցությունից հրաժարվել են «Բարգավաճ Հայաստան», ՀՅԴ, «Ժառանգություն» կուսակցությունների խմբակցությունները և Հայ ազգային կոնգրեսը։
Հայաստանի ազգային անվտանգության ծառայությունը քրեական գործ է հարուցել «Սիվիլիթաս» հիմնադրամի նկատմամբ` հանցավոր ճանապարհով ստացված առանձնապես խոշոր չափերով եկամուտներն օրինականացնելու դեպքով: Քրեական գործով նախաքննություն է իրականացվում` ԱՄՆ-ում գրանցված «Պոլիմեր Մատերիալս» և « Հանթսման Ինթերնեյշնլ» կորպորացիաներին պատկանող, Հայաստանի Հանրապետությունում հիմնադրված «Հանթսման Բիլդինգ Փրոդաքթս» ՍՊ ընկերության 100% բաժնեմասը շուրջ 2 մլն ԱՄՆ դոլարով փաստացի վաճառելու փաստով:
«Սիվիլիթաս» հիմնադրամը ստեղծվել է 2008 թվականին՝ Հայաստանի արտաքին գործերի նախկին նախարար Վարդան Օսկանյանի կողմից։ Հիմնադրամը զբաղվում է մարդու իրավունքների, ժողովրդավարացման և քաղաքացիական հասարակության հարցերով։ 2012 թվականի մայիսի 6-ի խորհրդարանական ընտրություններից առաջ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության շարքերը համալրելուց հետո Օսկանյանը հրաժարվել է հիմնադրամի խորհրդի նախագահի պաշտոնից։ -0-